Рейтинг@Mail.ru
USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-1

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը կադրային փոփոխություններ է կատարել

27.01.2015, 18:03
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի հրամաններով ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում տեղի են ունեցել մի շարք կադրային փոփոխություններ, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը կադրային փոփոխություններ է կատարել
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի հրամաններով ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում տեղի են ունեցել մի շարք կադրային փոփոխություններ, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Մասնավորապես, ծառայության Լոռու մարզային բաժնի պետ, արդարադատության գնդապետ Արմեն Բաղդագյուլյանը նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի-Նուբարաշեն բաժնի պետ, իսկ Արագածոտնի մարզային բաժնի պետ, արդարադատության գնդապետ Վահե Մովսիսյանը՝ Լոռու մարզային բաժնի պետ:

Արագածոտնի մարզային բաժնի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Հրանտ Աբազյանը նշանակվել է նույն բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար։

Բացի այդ, Երևան քաղաքի պետական եկամուտների կոմիտեի հայցերով բռնագանձումների բաժնի պետ, արդարադատության մայոր Ալեքսանդր Մուշեղյանը նշանակվել է Երևան քաղաքի դատախազության հայցերով և քրեական գործերով բռնագանձումների բաժնի պետ, իսկ Երևան քաղաքի դատախազության հայցերով և քրեական գործերով բռնագանձումների բաժնի պետ, արդարադատության մայոր Վարդան Վարդանյանը՝ Երևան քաղաքի պետական եկամուտների կոմիտեի հայցերով բռնագանձումների բաժնի պետ:–0–