Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-4

Քաղաքական դիմակայության պատճառով Հայաստանում կարող է կապիտալի արտահոսք լինել. փորձագետ

14.02.2015, 15:51
Քաղաքական դիմակայության պատճառով Հայաստանում կարող է կապիտալի արտահոսք լինել, շաբաթ օրը հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
Քաղաքական դիմակայության պատճառով Հայաստանում կարող է կապիտալի արտահոսք լինել. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի. /ԱՌԿԱ/. Քաղաքական դիմակայության պատճառով Հայաստանում կարող է կապիտալի արտահոսք լինել, շաբաթ օրը հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

Հինգշաբթի երեկոյան ելույթ ունենալով ՀՀԿ–ի խորհրդի նիստում`ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կոշտ քննադատության է ենթարկել Ծառուկյանի գործունեությունը` հայտարարելով, որ Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը երկրի համար դարձել է չարիք։ ՀՀ նախագահը նաև հանձնարարել է բացահայտել խորհրդարանի նիստերից Ծառուկյանի պարբերաբար բացակայության պատճառները։ 2013–2014 թթ.–ին տեղի ունեցած Ազգային ժողովի 145 նիստերից Ծառուկյանը մասնակցել է միայն չորսին, ինչպես նաև ստուգել Ծառուկյանի կողմից միլիարդավոր դրամի հարկերը չվճարելու մասին խոսակցությունները։

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր հերթին հայտարարել է, որ իրեն առաջարկել են համագործակցության բազմաթիվ տարբերակներ, անձնական շահեկան առաջարկներ, այդ թվում՝ նախագահի պաշտոնը սահմանադրությունը փոխելուց հետո` մեկ պայմանով, որ համաձայնի Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրությանը։

«Երկիրն անշուշտ քաղաքական ճգնաժամ է ապրում: Միաժամանակ, չեն գտնվի մարդիկ, ովքեր կկարծեն, որ հետխորհրդային տարածքում կա «մաքուր» բիզնես: Մի քանի տարիներ առաջ ասել եմ, որ Հայաստանում պետք է կապիտալի համաներում հայտարարվի, որ բիզնեսը չդառնա խաղալիք իշխանությունների ձեռքում: Եթե այլ գործարարներ սկսեն բնավորություն ցույց տալ, նրա՞նց էլ են ստուգելու»,- ասաց Շիրինյանը:

Ըստ նրա, շատ երկրներում, այդ թվում` Հայաստանում, բիզնեսը բախվում է անվտանգության խնդրին, երաշխիքի բացակայությանը:

«Հայաստանի համար ներկայիս իրավիճակը վտանգավոր է, հնարավոր է կապիտալի արտահոսք: Այդ դեպքում ոչ մի բարոյական կոչ չի օգնի փողերը պահել Հայաստանում»,- ընդգծեց Շիրինյանը: -0-