Կառավարելի գնաճի դեպքում ազգային արժույթի արժեզրկումը նորմալ երևույթ է. փորձագետ
20.07.2012,
18:56
Կառավարելի գնաճի դեպքում ազգային արժույթի արժեզրկումը նորմալ երևույթ է, կարծում է Ամերիաբանկի զարգացման տնօրեն Տիգրան Ջրբաշյանը։
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի. /ԱՌԿԱ/. Կառավարելի գնաճի դեպքում ազգային արժույթի արժեզրկումը նորմալ երևույթ է, կարծում է Ամերիաբանկի զարգացման տնօրեն Տիգրան Ջրբաշյանը։
«Վճարային հաշվեկշռի պակասուրդի պարզ հաշվարկը ենթադրում է, որ մենք պետք է արժեզրկում ունենանք։ Կարծում եմ, որ գնանկումը նորմալ և առողջ երևույթ է Հայաստանի տնտեսության համար»,- ուրբաթ լրագրողներին ասաց Ջրբաշյանը։
Ըստ նրա, արժեզրկումը մասնավորապես օգնում է բարելավել վճարային հաշվեկշիռն ու խթանել արտահանումը։
«Ողջ հարցը գնաճի մեջ է։ Սակայն կառավարելի գնաճը դեռ ոչ ոքի չի սպանել»,- կատակեց Ջրբաշյանը՝ նշելով, որ այսօրվա իրավիճակը ցույց է տալիս, որ գնաճը կառավարելի է և չի կարող անցնել վտանգավոր սահմանը։
«Եթե գնաճը կառավարելի է, ապա արժեզրկումը նորմալ է արտահանման խթանման տեսանկյունից»,- նշեց նա։
«Մեզ համար ամենակարևոր ոլորտը փոքր և միջին ձեռնարկատիրությունն է։ Իսկ սեկտորային առումով հեռանկարային են համարվում վերամշակման ոլորտը, արտահանումը։ Ավելի գլոբալ՝ առևտուրը»,- ասաց Ջրբաշյանը։ Նա ավելացրեց, որ բանկի համար գրավիչ է նաև էներգետիկայի ոլորտը։
Ամերիաբանկի ֆինանսական տնօրեն Գևորգ Թառումյանն իր հերթին նշեց, որ դրամի արժեզրկումը բանկի հաճախորդների վարքագծի փոփոխության չի հանգեցրել։ «Դրամային և րժութային միջոցների համաչափությունը պահպանվել է, խնայողությունների փոխարկելիություն չի կատարվում»,- ասաց նա։
Մայիսի սկզբից մինչև հուլիսի 19-ը հայկական արժույթը 19,8 կետով կամ շուրջ 5 տոկոսով (392,06-ից մինչև 411,89 դրամ) արժեզրկվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ։ Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքի առավելագույն բարձր արժեքը գրանցվել է հուլիսի 4-ին, երբ միջին շուկայական փոխարժեքը եղել է մեկ ամերիկյան դոլարի դիմաց 418,66 դրամ։
Ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների, 2012թ.-ի հունիսին, 2011թ.-ի հունիսի համեմատ, գնաճը կազմել է 0,7 տոկոս։ Միաժամանակ 2012թ.-ի հունվար-հունիս ամիսներին, 2011թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, սպառողական գների ցուցիչը կազմել է 102,2 տոկոս, այդ թվում՝ պարենային ապրանքներինը , ներառյալ` ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտը)` 101.8 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը՝ 103,9 տոկոս, իսկ ծառայությունների ոլորտի սակագներինը՝ 102 տոկոս։
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Ամերիաբանկի Տնօրենների խորհրդի նախագահն է Ռուբեն Վարդանյանը, Տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրենը` Արտակ Հանեսյանը ($1 – 411,89 դրամ)։- 0-