Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-7

Կարգավորիչը հերքում է թռչնաֆաբրիկաներից մեկում թռչունների անկման մասին լուրը

18.11.2016, 15:33
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ թերթում տեղ գտած հրապարակումը չի համապատասխանում իրականությանը:
Կարգավորիչը հերքում է թռչնաֆաբրիկաներից մեկում թռչունների անկման մասին լուրը

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ թերթում տեղ գտած հրապարակումը չի համապատասխանում իրականությանը. անկման ահազանգ չկա ոչ միայն «Լուսակերտի», այլ նաև մյուս թռչնաֆաբրիկաներից կամ մենատնտեսություններից:

«Առավոտ» օրաթերթը նոյեմբերի 17-ին գրառում էր հրապարակել, թե հանրապետությունում թռչունների անկման խոշոր դեպք է գրանցվել:

Ինչպես հաղորդում է կարգավորիչի մամուլի ծառայությունը, գերատեսչության մասնագետները նույն օրն առավոտյան այցելել են թռչնաֆաբրիկա՝ իրավիճակը պարզելու նպատակով: Չնայած, որ հոդվածի հեղինակի բնորոշմամբ, «զանգվածային անկում» կամ «թռչունների ողջ գլխաքանակի անկում էր գրանցվել», պատկերը բոլորովին այլ է եղել:

««Լուսակերտի» թռչնաֆաբրիկայի թռչնանոցներից մեկում հոկտեմբեր ամսվա 25 օրերի ընթացքում 36480 թռչուններից անկել են 1869-ը (վերջին անկումը եղել է հոկտեմբերի 31-ին), ինչը շատ ցածր ցուցանիշ է և բնական երևույթ», - նշվում է հաղորդագրության մեջ:

Թռչնաֆաբրիկայի տնօրենը ՍԱՊԾ մասնագետներին տեղեկացրել է, որ նշված ժամանակաշրջանում ժամանակացույցով նախատեսված անասնաբուժական–համաճարակաբանական միջոցառումներ, մասնավորապես, պատվաստումներ են իրականացվել, որից հետո որոշ թռչունների մոտ նկատվել է հետպատվաստային ռեակցիա:

Տնտեսավարողը սեփական նախաձեռնությամբ անկած թռչնի նմուշն ուղարկել է լաբորատոր հետազոտության. արդյունքում, վարակիչ որևէ հիվանդություն չի հայտնաբերվել: Ավելին՝ անկման դեպքերը նվազել են, ավելի ուշ՝ դադարել:

«Հրապարակման մեջ տեղ գտած՝ ձվի հնարավոր վտանգավորության խնդրին ընդհանրապես չարժե անդրադառնալ, քանի որ անկած թռչունները եղել են 5 ամսական (թռչունն ածու է համարվում՝ սկսած 180 օրականից)», - նշվում է հաղորդագրության մասին: -0-