Рейтинг@Mail.ru
USD
376.82
EUR
443.25
RUB
4.9008
GEL
140.9
2026 թ. փետրվարի 23, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

Կարկուտը վնասել է Արագածոտնի մարզի մի շարք գյուղերի ցանքատարածքները

31.05.2013, 16:47
Ուրբաթ տեղացած կարկուտի հետևանքով վնասվել են Հայաստանի Արագածոտնի մարզի Օրգով, Բյուրական, Տեղեր և Անտառուտ գյուղերի պտղատու ծառերը և ցանքատարածքները, հաղորդում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Կարկուտը վնասել է Արագածոտնի մարզի մի շարք գյուղերի ցանքատարածքները
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի. /ԱՌԿԱ/. Ուրբաթ տեղացած կարկուտի հետևանքով վնասվել են Հայաստանի Արագածոտնի մարզի Օրգով, Բյուրական, Տեղեր և Անտառուտ գյուղերի պտղատու ծառերը և ցանքատարածքները, հաղորդում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Կստեղծվի հանձնաժողով վնասի չափերը պարզելու համար: Դեպքի մասին տեղյակ է պահվել Վայոց ձորի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետը:

Մայիսի 12–ին տեղի ունեցած կարկտահարության վնասը կազմում է շուրջ 17 հազար հա գյուղատնտեսական ցանքատարածք։ Մայիսի 23–ին ՀՀ կառավարությունը տուժած գյուղացիներին աջակցելու ծրագիր ընդունեց։ –0–