Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
-1

Հակակարկտային ցանցերը կարող են արդյունավետ այլընտրանք դառնալ ոչ արդյունավետ հակակարկտային կայաններին

26.09.2014, 14:25
Հակակարկտային ցանցերը կարող են արդյունավետ այլընտրանք դառնալ ոչ արդյունավետ հակակարկտային կայաններին, հայտարարեց Հայաստանի Ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչ Բերբերյանը։
Հակակարկտային ցանցերը կարող են արդյունավետ այլընտրանք դառնալ ոչ արդյունավետ հակակարկտային կայաններին
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հակակարկտային ցանցերը կարող են արդյունավետ այլընտրանք դառնալ ոչ արդյունավետ հակակարկտային կայաններին, հայտարարեց Հայաստանի Ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչ Բերբերյանը։

«Հակակարկտային կայանները վաղուց ապացուցել են իրենց ոչ արդյունավետությունը: Դրանում մենք համոզվեցինք այս տարի: Մենք առաջարկում ենք դադարեցնել ոչ արդյունավետ հակակարկտային ծառայությունների գործունեության ֆինանսավորումն ու այդ միջոցներն ուղղել Հայաստանում հակակարկտային ցանցերի արտադրության ստեղծմանը», - ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Բերբերյանը:

Նրա գնահատմամբ՝ նման ցանցերի համար նախատեսված ծախսերը կարող են կազմել մեկ հեկտարի համար երկու հազար դոլար, իսկ ֆերմերները կարող են այդ գումարը վճարել 15 տարի տարկետմամբ: Միաժամանակ Բերբերյանը պարզաբանեց, որ հակակարկտային սարքերը կարելի է փոխանցել համայնքներին, որպեսզի նրանք օգտագործեն դրանք ըստ իրենց հայեցողությամբ:

ՀՀ ԱԻՆ-ի տվյալներով՝ Հայաստանում կա 442 հակակարկտային կայան, 4 մարզային կենտրոն Լոռիում, Արագածոտնում, Արարատում և Արմավիրում և 2 ռադիոլոկացիոն կայաններ Արագածոտնի և Լոռու մարզկենտրոններում:

72 հակակարկտային կայաններ գտնվում են Լեռնային Ղարաբաղում, 165-ը՝ Արմավիրում, 60-ը՝ Արագածոտնում, 60-ը՝ Արարատում, 45-ը՝ Շիրակում, 3-ը՝ Տավուշում, 8-ը՝ Կոտայքում և 6-ը՝ Վայոց Ձորում: Նախորդ տարի որոշում ընդունվեց ստեղծել 80 նոր հակակարկտային կայան, ինչպես նաև կառավարման միասնական համակարգ:

Մեկ հակակարկտային կայանի արժեքը նրա ձեռք բերման պահին կազմում էր մոտ 30 հազար դոլար:

Հուլիսին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հայտարարեց, որ ուժեղ կարկուտի հետևանքով վնասվել են ավելի քան 14 հազար հեկտար ցանքատարածություններ Շիրակի մարզի 31 համայնքներում և Լոռու մարզի 15 համայնքներում, որոնցից 12 հազար հեկտարը հատիկային բույսերն են, 1740 հեկտարը՝ կարտոֆիլ, 646 հեկտարը՝ բանջարեղեն, կարկտից տուժած տարածքների 3493 գյուղատնտես հայտ է ներկայացրել 1206 տոննա աշնանացանի ցորենի սերմ ստանալու համար, որը կտրամադրվի կառավարության կողմից, իսկ միջոցների վերադարձի հարցը կքննարկվի հաջորդ տարվա հուլիսին:-0-