Рейтинг@Mail.ru
USD
378.86
EUR
449.33
RUB
4.9531
GEL
140.57
2026 թ. հունվարի 29, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-6

ԿԲ նախագահը մասնակցելու է Ֆրանկֆուրտի Եվրոպական Բանկային Կոնգրեսին

22.11.2012, 14:31
ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը նոյեմբերի 22-23-ը գտնվելու է Ֆրանկֆուրտում` Ֆրանկֆուրտի Եվրոպական Բանկային 22-րդ Կոնգրեսին մասնակցելու համար:
ԿԲ նախագահը մասնակցելու է Ֆրանկֆուրտի Եվրոպական Բանկային Կոնգրեսին
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը նոյեմբերի 22-23-ը գտնվելու է Ֆրանկֆուրտում` Ֆրանկֆուրտի Եվրոպական Բանկային 22-րդ Կոնգրեսին մասնակցելու համար:

Ինչպես տեղեկացնում են ԿԲ մամուլի ծառայությունից, ԿԲ նախագահի հետ Ֆրանկֆուրտ են մեկնում ԿԲ Ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը և Հայաստանի բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանը:

Կոնգրեսին հիմնական զեկույցներով հանդես են գալու Եվրոպական Կենտրոնական Բանկի նախագահ Մարիո Դրագին, Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շաուբլը, Բունդեսբանկի նախագահ Յենս Վեյդմաննը:

Այցի ընթացքում նախատեսված են ԿԲ նախագահի հանդիպումներ եվրոպական մի շարք կենտրոնական բանկերի, ինչպես նաև ֆինանսական հաստատությունների ղեկավարների հետ: -0-