Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-7

Կենսաթոշակը՝ որպես ներդրում. ի՞նչ պետք է իմանան Հայաստանի պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի շահառուները

27.11.2025, 17:03
Կենսաթոշակային ակտիվների ապակենտրոնացված կառավարումն իրականացնում են երկու միջազգային ֆոնդեր՝ «Amundi-Acba Asset Management» և «C-Quadrat Ampega Asset Management»
Կենսաթոշակը՝ որպես ներդրում. ի՞նչ պետք է իմանան Հայաստանի պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի շահառուները

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված բոլոր աշխատողներն ավտոմատ կերպով հանդիսանում են պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի շահառուներ։ Համակարգին կարելի է միանալ նաև կամավոր։ Այսպիսով, բոլոր շահառուները դառնում են «անուղղակի» ներդրողներ, քանի որ իրենց և պետության կողմից կատարվող հատկացումները հայտնվում են երկու կենսաթոշակային ֆոնդերի տրամադրության տակ։

Կենսաթոշակային ակտիվների ապակենտրոնացված կառավարումն իրականացնում են երկու միջազգային ֆոնդեր՝ «Amundi-Acba Asset Management» և «C-Quadrat Ampega Asset Management», որոնք լիցենզավորված և վերահսկվում են Կենտրոնական բանկի կողմից։ Հենց նրանք են ներդնում Հայաստանի պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի շահառուների մոտ կուտակվող միջոցները։

Ներդրողի օրն Ամերիաբանկում 

Америабанк

Ներդրողի օրն Ամերիաբանկի կողմից կազմակերպվող միջոցառումների շարք է, որի նպատակն է միավորել ներդրումներով հետաքրքրված մարդկանց, կիսվել ներդրումային գաղափարներով ու պորտֆել կազմելու նրբություններով, իրականացնել փորձի փոխանակում ու նպաստել ներդրումային մշակույթի ձևավորմանը մեր երկրում։

Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունն ու թեմայի կարևորությունը, Ամերիաբանկի երրորդ Ներդրողի օրն ամբողջությամբ նվիրված էր պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին, որը Հայաստանում սկսել է գործել 2014 թվականից։ Ներկայացվել են համակարգի հիմնական դրույթները, դրա աշխատանքի սկզբունքներն ու տրամաբանությունը։

Ֆինանսական գրագիտություն և ներդրումային մշակույթ՝ հանուն բարեկեցության

Америабанк

«Մեր միջոցառմանը մասնակցում են նրանք, ովքեր ցանկանում են շփվել փորձագետների հետ և ընդլայնել իրենց գիտելիքները ֆինանսական շուկաների մասին։ Ամեն անգամ մասնակիցների թիվն աճում է», - հայտարարել է Ամերիաբանկի ներդրումային հարթակի ղեկավար Արտուշ Ենգիբարյանը։

Նրա խոսքով՝ կենսաթոշակի պլանավորումը շատ կարևոր է։

«Այս թեման բազմաթիվ հարցեր է առաջացրել. դա վկայում է իրազեկվածության ցածր մակարդակի մասին։ Նույնիսկ ինձ էր հետաքրքիր իմանալ, թե ինչպես են կոնկրետ ընդունվում ներդրումային որոշումները և ինչ երաշխիքներ են նախատեսված շահառուների համար», - ասաց Ենգիբարյանը։

Նա վստահություն է հայտնել, որ կենսաթոշակային ֆոնդերը որոշակիորեն խթանում են Հայաստանում կապիտալի շուկայի զարգացումը։

«Ամերիաբանկի նպատակն է խրախուսել ներդրումային մշակույթը Հայաստանում։ Մենք կազմակերպում ենք միջոցառումներ և իրականացնում ծրագրեր՝ ուղղված ֆինանսական գրագիտության բարձրացմանը, անցկացնում ենք առցանց վեբինարներ և այցելություններ ընկերություններ ու կրթական կենտրոններ, որպեսզի բարձրացնենք իրազեկվածության մակարդակը ներդրումային ոլորտում՝ ճիշտ ներդրումային նպատակների հասնելու համար», - ասել է Ենգիբարյանը։ 

Նա նշել է, որ Ամերիաբանկի համար ներդրումների ոլորտը ռազմավարական ուղղություններից մեկն է։ Գործարկվել է MyInvest հարթակը, որը ներդրումները դարձնում է ավելի մատչելի բջջային հավելվածի միջոցով։ Գլոբալ առումով Ամերիաբանկի նպատակն է բարձրացնել իր հաճախորդների բարեկեցության մակարդակը, և դրա համար արվում է հնարավոր ամեն ինչ։ 

7,4%-ից մինչև 8,1%. ի՞նչն է ազդում կենսաթոշակային ֆոնդերի եկամտաբերության վրա

Америабанк

«Միջին տարեկան եկամտաբերությունը ստեղծման պահից (տարեկան կտրվածքով) Ֆիքսված եկամուտով ֆոնդի (Fixed Income Fund) համար կազմում է 7,4%, Կոնսերվատիվ ֆոնդի (Conservative Fund) համար՝ 8.0%, իսկ Հավասարակշռված ֆոնդի (Balanced Fund) համար՝ 8,1%։ Այն որոշվում է ռիսկի աստիճանով», - «ԱՌԿԱ» գործակալությանը հայտարարեց «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ»-ի գործադիր տնօրենի տեղակալ, ֆոնդերի կառավարիչ Հրայր Ասլանյանը։ 

Նա նաև մեկնաբանեց եկամտաբերության փոքր տարբերությունը, չնայած ռիսկի աստիճանի տարբերությանը։

«Հիմնական որոշիչ գործոնը շուկայի իրավիճակն է։ Եթե 2021 թվականին այդ ֆոնդերի միջև տարբերությունը էական էր, ապա 2022 թվականի շոկի հետևանքով ամենաբարձր ռիսկերով ֆոնդն ավելի մեծ անկում է ունեցել, քան ցածր ռիսկային ֆոնդը։ Այսպիսով, եկամտաբերության տարբերությունը կրճատվել է։ 2022 թվականի վերջին ֆոնդերի միջին տարեկան եկամտաբերությունը կազմում էր 6,1-6,2%։ Հիմա այդ ցուցանիշներն աստիճանաբար փոխվում են», - ասաց Ասլանյանը։

Նա նաև հայտնեց, որ ընթացիկ տարվա հոկտեմբերի վերջի դրությամբ «Ամունդի-Ակբա Ասսեթ Մենեջմենթ»-ը կառավարում է 713 մլրդ դրամի կենսաթոշակային կուտակումներ։

Америабанк

Ներդրողի օրվա շրջանակում կազմակերպված պանելային քննարկման ընթացքում Ասլանյանը հիշեցրեց, որ կենսաթոշակային ֆոնդերի ներդրումները երկարաժամկետ են։ Հետևաբար, շուկաների տատանումները, որոնք հանգեցնում են կուտակված գումարների փոփոխության և նույնիսկ դրանց կրճատման, չպետք է վախեցնեն պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի շահառուներին։

«Որոշումներն այն մասին, թե ուր ներդնել համակարգում կուտակված միջոցները, ընդունվում են ֆոնդի փորձագետների կանխատեսումների հիման վրա և կարգավորվում են Հայաստանի օրենսդրությամբ», - ասաց Ասլանյանը։

Նա նաև հիշեցրեց, որ համակարգի շահառուները կարող են փոխել ֆոնդերը և տարին մեկ անգամ անվճար տեղափոխել իրենց միջոցները։ Նրանք նաև ազատ են որոշելու իրենց կուտակումների ռիսկի մակարդակը։

«Քաղաքացիների միջոցները երաշխավորվում են պետության կողմից», - ասաց Ասլանյանը։