ԽՀԱԱԳ բանակցությունների երրորդ փուլը նախատեսվում է անցկացնել դեկտեմբերի 3-5-ը Բրյուսելում
05.10.2012,
18:53
«Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին» (ԽՀԱԱԳ) ստեղծման շուրջ բանակցությունների երրորդ փուլի անցկացումը նախատեսված է դեկտեմբերի 3–5–ը Բրյուսելում, հաղորդում է Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին» (ԽՀԱԱԳ) ստեղծման շուրջ բանակցությունների երրորդ փուլի անցկացումը նախատեսված է դեկտեմբերի 3–5–ը Բրյուսելում, հաղորդում է Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։
Հոկտեմբերի 2-4-ը Երևանում տեղի ունեցավ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ) ստեղծման շուրջ բանակցությունների 2-րդ փուլը: Հայկական կողմի բանակցային թիմը ղեկավարում էր ԽՀԱԱԳ գլխավոր բանակցող, ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը, իսկ եվրոպական պատվիրակությունը ղեկավարում էր գլխավոր բանակցող, ԵՀ Առևտրի գլխավոր տնօրինության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի պետ Լյուք Պիեր Դևինյը:
Բանակցային փուլի ընթացքում տասը բանակցային խմբերի շրջանակներում քննարկվեցին տասը ուղղություններով ապագա համաձայնագրի տեքստերի նախագծերը` Ապրանքների առևտուր, Մրցակցություն, Առևտրի տեխնիկական խոչընդոտներ, Մաքսային հարցեր, Կայուն զարգացում, Մտավոր սեփականության իրավունքներ, Ծագման կանոններ, Թափանցիկություն, Առևտրի պաշտպանական միջոցներ և Սանիտարական և բուսասանիտարական միջոցներ:
Զգալի առաջընթաց է գրանցվել բոլոր ուղղություններով ընթացող բանակցություններում, իսկ երկու ուղղություններով բանակցային տեքստերը համաձայնեցվել են: Բանակցային փուլի վերջում ստորագրվեց համապատասխան փաստաթուղթ, որտեղ ամրագրվեցին կողմերի պարտավորություններն ու պայմանավորվածությունները` բանակցությունների հաջորդ` երրորդ փուլի նախապատրաստման նպատակով:
Երրորդ փուլի ընթացքում կշարունակվեն բանակցությունները վերոնշյալ ուղղություններով, ինչպես նաև կբանակցվեն լրացուցիչ չորս ուղղություններով բանակցային նոր տեքստերի նախագծերը` Ծառայությունների առևտուր, Պետական գնումներ, Վեճերի կարգավորում և Էներգետիկա:
ԵՄ առևտրային քաղաքականության հանձնաժողովը, որը բաղկացած է ԵՄ 27 անդամ երկրներից, միաձայն որոշում է կայացրել Հայաստանի հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ) ստեղծման շուրջ բանակցությունների մեկնարկի վերաբերյալ: Համաձայնագրի համաձայն՝ Հայաստանը հնարավորություն կունենա դիվերսիֆիկացնելու և ուղղորդելու իր արտահանման կարողությունները և առավել բարենպաստ պայմաններով մուտք գործելու մոտ 500 միլիոն սպառող ունեցող Եվրոպական միասնական շուկա: Բանակցությունների ավարտը նախատեսված է 2013թ.–ի նոյեմբեր–դեկտեմբեր ամիսներին։
2010թ.–ի հուլիսի 19–ին Երևանում մեկնարկեցին Հայաստան–ԵՄ ասոցիացիայի մասին համաձայնագրի վերաբերյալ բանակցությունները։
Առաջիկա համաձայնագիրը կփոխարինի Գործընկերության և համագործակցության մասին գործող համաձայնագրին և նպատակաուղղված կլինի ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացմանը տարբեր ոլորտներում, մասնավորապես արտաքին քաղաքականության, ժողովրդավորության, տնտեսական ինտեգրման, մարդկանց տեղաշարժման, էներգետիկայի ոլորտներում։ –0–