Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

ԼՂՀ վարչապետը հանդիպել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցիչների հետ

24.09.2013, 14:21
Նախօրեին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը հանդիպել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ տեղական մարմնի մի խումբ ներկայացուցիչների և նվիրատուների հետ, հաղորդում է ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
ԼՂՀ վարչապետը հանդիպել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի  ներկայացուցիչների հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Նախօրեին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը հանդիպել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ տեղական մարմնի մի խումբ ներկայացուցիչների և նվիրատուների հետ, հաղորդում է ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Ողջունելով Արցախ ժամանած հյուրերին` կառավարության ղեկավարը կարևորել է ԼՂՀ իշխանությունների և հիմնադրամի սերտ համագործակցությունը,

Նա գոհունակությամբ փաստել է, որ հիմնադրամի ԱՄՆ տեղական մարմինն Արցախի զարգացմանն ուղղված ծրագրերում մշտական ակտիվ մասնակցություն է ունենում:

ԼՂՀ վարչապետն անդրադարձել է ընթացիկ և նախատեսվող մի շարք ծրագրերի, մասնավորապես` առաջիկա հեռուստամարաթոնի արդյունքում հանգանակվող միջոցներով կառուցվելիք` ռազմավարական կարևորագույն նշանակության Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղու շինարարությանը:

Իրենց հերթին հյուրերը վարչապետին շնորհակալություն են հայտնել ընդունելության և հանրապետությունում տեղի ունեցող գործընթացների մասին հանգամանալի տեղեկություններ հաղորդելու համար` նշելով, որ յուրաքանչյուր նոր այցելության ժամանակ Արցախում ականատես են լինում նորանոր ձեռքբերումների:

Հանդիպմանը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԼՂՀ գրասենյակի ղեկավար Վալերի Ղազարյանը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամը ստեղծվել է 1992 թվականին, և դրա հիմնական խնդիրն է համազգային նախագծերի իրագործումը, Հայաստանի և ԼՂՀ-ի ենթակառուցվածքների զարգացումը: Հայաստանի նախագահի գլխավորած հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի կազմում են ամբողջ աշխարհի սփյուռքահայության հեղինակավոր ներկայացուցիչներ:-0-