Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
+2

ԼՂՀ–ում 2013թ.–ի մայիսի 1-ի դրությամբ աշխատանք փնտրող անձանց թվաքանակը կազմել է 3,1 հազար մարդ

07.05.2013, 17:14
2013 թվականի մայիսի 1-ի դրությամբ աշխատանք փնտրող անձանց թվաքանակը հանրապետությունում կազմել է  3195 մարդ, որոնցից  3038 -ը կանայք են, տեղեկացնում են ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի ծառայությունից:
ԼՂՀ–ում 2013թ.–ի մայիսի 1-ի դրությամբ աշխատանք փնտրող անձանց թվաքանակը կազմել է 3,1 հազար մարդ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 մայիսի. /ԱՌԿԱ/. 2013 թվականի մայիսի 1-ի դրությամբ աշխատանք փնտրող անձանց թվաքանակը հանրապետությունում կազմել է  3195 մարդ, որոնցից  3038 -ը կանայք են, տեղեկացնում են ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի ծառայությունից:

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, գրանցվածների 92,1%-ը կամ 2942 մարդ ստացել է գործազուրկի կարգավիճակ: Հաշվառվածները գերազանցապես Ստեփանակերտի բնակիչներ են` 2631 մարդ: Ամենաքիչը ԼՂՀ Ասկերանի շրջանում` 52 մարդ:

2012թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, գործազուրկների քանակը նվազել է 249–ով։

Գրանցված 2942 քաղաքացիներից գործազրկության նպաստ է ստանում  349 անձ, որից 284-ը` կանայք: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ  նպաստառուների թիվը նվազել է  19 մարդով:

«2013թ. մայիսի 1-ի դրությամբ աշխատանքի են տեղավորվել 49 մարդ, որից  42–ը` կանայք: Նախորդ տարվա  համեմատ այդ ցուցանիշը  նվազել է 74 մարդով»,– ասվում է հաղորդագրության մեջ։-0-