Рейтинг@Mail.ru
USD
379.07
EUR
444.84
RUB
4.9884
GEL
140.8
2026 թ. հունվարի 24, շաբաթ
եղանակը
Երևանում
-3

ԼՂՀ հակամենաշնորհային մարմինը 2014թ.–ին առաջին անգամ կարող է ներկայացվել միջազգային կառույցներում. ՏՄՊՊՀ

04.02.2014, 17:09
ԼՂՀ հակամենաշնորհային մարմինը 2014 թ.–ին առաջին անգամ կարող է ներկայացվել միջազգային կառույցներում, հայտարարեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանը։
ԼՂՀ հակամենաշնորհային մարմինը 2014թ.–ին առաջին անգամ կարող է ներկայացվել միջազգային կառույցներում. ՏՄՊՊՀ
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի. /ԱՌԿԱ/. ԼՂՀ հակամենաշնորհային մարմինը 2014 թ.–ին առաջին անգամ կարող է ներկայացվել միջազգային կառույցներում, հայտարարեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանը։

Նրա խոսքով` ՀՀ ՏՄՊՊՀ–ն արդեն մի քանի տարի ակտիվորեն համագործակցում է ԼՂՀ հակամենաշնորհային մարմնի հետ հասարակական ծառայությունների համակարգման, տնտեսական մրցակցության պաշտպանության, կադրերի պատրաստման, տեխնիկական աջակցության և այլնի հարցում։

«Մենք մեծ աշխատանք ենք կատարել։ Այս տարի ցանկանում ենք առաջին անգամ նրանց ներկայացնել միջազգային մասշտաբում։ Մենք մեր կողմից կանենք ամեն ինչ դրա համար», – ասել է Շաբոյանը։–0–