Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

Մետաղների շուկա. թանկարժեք ակտիվները նվազման միտում են ցուցադրում

08.01.2013, 12:11
Շաբաթվա առաջին առևտրային օրը թանկարժեք մետաղների գները նվազեցին` կորցնելով տարեսկզբին ԱՄՆ–ում «բյուջետային փլուզումը» կանխելու մասնակի համաձայնությունների շնորհիվ ձեռք բերած դիրքը։
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի. /ԱՌԿԱ/. Շաբաթվա առաջին առևտրային օրը թանկարժեք մետաղների գները նվազեցին` կորցնելով տարեսկզբին ԱՄՆ–ում «բյուջետային փլուզումը» կանխելու մասնակի համաձայնությունների շնորհիվ ձեռք բերած դիրքը։

Ոսկու և արծաթի գնանշումները ճնշման տակ հայտնվեցին, երբ նախորդ հինգշաբթի հրապարակվեցին ԱՄՆ ԴՊՀ դեկտեմբերյան նիստի արձանագրությունները, որոնցում ակնարկվում էր քանակային խթանման ծրագիրն ավելի վաղ դադարեցնելու հավանականությունը։

Շուկայի մասնակիցների ակտիվությունն առաջվա պես զուսպ է, որովհետև չկան այնպիսի կարևոր տնտեսական նորություններ, որոնք կարող են ազդել մետաղների գների վրա։ Նրանք նույնպես պատրաստվում են ԱՄՆ ծախսերի և պետական պարտքի սահմանային լիմիտի կրճատման բանակցություններին, որոնք կարող են ամերիկացի քաղաքական գործիչների ավելի մեծ վեճերի հանգեցնել։ Արդյունքում երկուշաբթի ոսկու գինն ուրբաթ օրվա փակման համեմատ նվազել է 0.39 տոկոսով` տրոյական մեկ ունցիայի դիմաց մինչև 1649.87 դոլար, մինչդեռ արծաթի գնանշումներն աճել են 0.14 տոկոսով` տրոյական ունցիայի դիմաց հասնելով 30.244 դոլարի։

Երեքշաբթի ասիական առևտրային նստաշրջանի ընթացքում թանկարժեք մետաղաները նույնպես նվազման միտումներ ունեին, սակայն մնացին իրենց վերջին միջակայքերում, որովհետև բացակայում էին առևտրային հստակ կողմնորոշիչները։ Միաժամանակ, ինչպես նախկինում, կարծում ենք, որ թանկարժեք մետաղների շուկայում կարճաժամկետ հեռանկարում ռիսկերն առաջվա պես հակված են դեպի նվազման կողմ, բացի այդ, շուկայում տատանողականության նոր ալիքը կուժեղացնի մետաղների շուկայի մասնակիցների հետագա հիասթափությունը։ Մեր գնահատականներով, ոսկու և արծաթի գների տեխնիկական հեռանկարները կբարելավվեն, եթե դրանց հաջողվի ճեղքել, համապատասխանաբար, 1668.29 և 30.50 դոլարի դիմադրությունը մեկ ունցիայի նկատմամբ։

Հաշվի առնելով, որ այսօր չկան այնպիսի տնտեսական կարևոր լուրեր, որոնք կարող են ազդեցություն ունենալ ներդրողների տրամադրությունների և թանկարժեք մետաղների գնանշումների վրա` այդ ակտիվների գինը կորոշվի ամերիկյան արժույթի դինամիկայով։ Դրա նվազման դեպքում մետաղների գնանշումները կարող են բարձրանալ։ Սակայն մետաղների գնանշումների բարձրացումը, հավանաբար, սահմանափակ է լինելու եվրոպական կարգավորիչի հերթական նիստի նախաշեմին, որի արդյունքները կհրապարակվեն հինգշաբթի։ Բացի այդ, շուկայի մասնակիցները կհետևեն ԱՄՆ ԴՊՀ տարածաշրջանային բաժանմունքների չորս նախագահների ելույթներին, որոնք ծրագրված են այս շաբաթ և կարող են անդրադառնալ քանակային խթանման ծրագրի շարունակականության հարցին։

Ոսկու գնի փոփոխության ենթադրելի միջակայքը երեքշաբթի կարող է դառնալ 1635,0 – 1659,0  ԱՄՆ դոլար մեկ տրոյական ունցիայի դիմաց, իսկ արծաթինը` 29,58 – 30,50 ԱՄՆ դոլար մեկ տրոյական ունցիայի դիմաց։ -0-
Միքայել Վերդյան, FOREX CLUB–ի վերլուծաբան

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ