Рейтинг@Mail.ru
USD
395.05
EUR
410.46
RUB
3.85
GEL
141.22

Ուլյուկաևը համատեղելի է համարում «Մետաքսի ճանապարհի» և ԵՏՄ–ի ձևաչափերը

10.07.2015, 13:41
ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկարը համատեղելի է համարում Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) և «Մետաքսի ճանապարհ» չինական ժամանակակից հայեցակարգի ձևաչափերը։ Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», այս մասին Ուլյուկաևը տեղեկացրել է ճեպազրույցի ժամանակ։
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկարը համատեղելի է համարում Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) և «Մետաքսի ճանապարհ» չինական ժամանակակից հայեցակարգի ձևաչափերը։ Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», այս մասին Ուլյուկաևը տեղեկացրել է ճեպազրույցի ժամանակ։

«Ինչ վերաբերում է «Մետաքսի ճանապարհի» և Եվրասիական տնտեսական միության ձևաչափի գաղափարների համատեղման հնարավորությանը, ապա այդ հարցը քննարկվում է... Մենք կարծում ենք, որ այդ ձևաչափերը, անշուշտ, համատեղելի են, և ավելին, այդ համատեղելիությունը մեծ դինամիկա է հաղորդում մեր առևտրատնտեսական հարաբերություններին», – ուրբաթ նշել է Ուլյուկաևը։

Նա հիշեցրել է «Արևմուտք–Արևելք» և «Հյուսիս–Հարավ» տրանսպորտային միջանցքների, Անդրսիբիրյան մայրուղու և դրան հարակից երկաթուղային ճյուղերի զարգացման, «Մոսկվա–Կազան» գերարագ երկաթուղային մայրուղու ստեղծման մասին, որը պետք է դառնա «Մոսկվա–Պեկին» մայրուղու մի մասը։

Ուլյուկաևն ավելացրել է, որ նման փոխգործակցությունը վերաբերում է ոչ միայն տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացմանը, այլ նաև, մասնավորապես, մաքսային ծառայությունների և բոլոր այն ծառայությունների աշխատանքին, որոնք նպաստում են երկրների միջև ապրանքների և ծառայությունների տեղաշարժին, ավելի ճկուն սակագնային քաղաքականության ձևավորմանը։