Հայաստանում Մեղրու ՀԷԿ–ի շինարարությունը կմեկնարկի 2014թ.–ին. էներգետիկայի նախարար
12.12.2013,
14:40
Արաքս գետի վրա Մեղրու ՀԷԿ–ի շինարարության աշխատանքներն ամենայն հավանակությամբ կմեկնարկեն արդեն 2014թ.–ին, հայտնեց ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը։
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Արաքս գետի վրա Մեղրու ՀԷԿ–ի շինարարության աշխատանքներն ամենայն հավանակությամբ կմեկնարկեն արդեն 2014թ.–ին, հայտնեց ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը։
«Նախագծման աշխատանքներն արդեն ավարտվում են, իսկ շինարարությունը, ամենայն հավանականությամբ կմեկնարկի հաջորդ տարի»,– հինգշաբթի ճեպազրույցի ընթացքում ասաց Մովսիսյանը։
Մեղրու ՀԷԿ–ի հիմնադրման արարողությունը կայացել է 2012 թվականի նոյեմբերի 8–ին։ Այս ծրագիրն իրականացվում է 2007թ.-ի մարտի 19-ին Հայաստանի և Իրանի կառավարությունների միջև ստորագրված Մեղրիում և Կարաչիլարում էլեկտրակայանի զինման և շահագործման համագործակցության մասին համաձայնագրի շրջանակում։
Համաձայնագրի շրջանակում նախատեսվում է սահմանամերձ Արաքս գետի մոտ կառուցել երկու հիդրոկայաններ. հայկական կողմից ՀԷԿ-ը կտեղակայվի Մեղրի քաղաքում, իսկ իրանական կողմից՝ Կարաչիլարում: Մեղրիում և Կարաչիլարում ՀԷԿ-ի կառուցումը կիրականացվի զուգահեռ, ինչը թույլ կտա 10-15 տոկոսով օպտիմալացնել ծախսերը:
Հիդրոկայանի հաշվարկային հզորությունը կազմելու է մոտ 130 ՄՎտ, իսկ արտադրած էլեկտրաէներգիայի ծավալը` տարեկան մոտ 800 մլն կՎտ/ժամ։
Շինարարության ընթացքում նաև 8,5 մ ներքին տրամագծով ճնշումային թունել կկառուցվի։
Մեղրու ՀԷԿ-ում արտադրված էլեկտրաէներգիան Իրան կփոխանցվի կառուցվող ԷՀԳ ինվեստորի միջոցով՝ 230 ԿՎ լարումով: Շահագործումից 15 տարի անց ՀԷԿ-ն անհատույց կերպով կփոխանցվի հայկական կողմին: Միաժամանակ համատեղ փորձարկումների ճանապարհով անհրաժեշտ կլինի հիմնավորել, որ փոխանցման պահին էլեկտրամեխանիկական և հիդրոմեխանիկական սարքերը 10 տարի ժամկետով օգտակար շահագործման նվազագույն պաշար ունեն, իսկ թունելը և ինժեներական կառուցվածքները՝ 30 տարուց ոչ պակաս:
Ընդհանուր առմամբ շինարարության տարբեր փուլերում շուրջ 2 հազար մասնագետ և աշխատող կներգրավվի: -0-