Рейтинг@Mail.ru
USD
375.19
EUR
442.61
RUB
4.9341
GEL
139.26
2026 թ. ապրիլի 15, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

Մհեր Գրիգորյանն ու Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակումը

18.07.2025, 15:44
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիին
Մհեր Գրիգորյանն ու Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակումը

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիին, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները։

Երկուստեք կարևորվել է տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատման անհրաժեշտությունը:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակման հեռանկարների շուրջ: