Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-5

«Նաիրիտ» գործարանի արդիականացման նախագծին, ամենայն հավանականությամբ, կմասնակցեն «Ռոսնեֆտ» և «Իտերա» ընկերությունները. ԶԼՄ

07.05.2013, 15:05
Ռուսական «Իտերան», միավորվելով «Ռոսնեֆտի» հետ, Հայաստանի  «Նաիրիտ» խոշորագույն նավթաքիմիական ձեռնարկության արդիականացման նախագծին մասնակցելու բանակցություններ է վարում, գրում է ռուսական «Վեդոմոստի» թերթը` վկայաբերելով Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և գործարանի ներկայացուցիչներին։
«Նաիրիտ» գործարանի արդիականացման նախագծին, ամենայն հավանականությամբ, կմասնակցեն «Ռոսնեֆտ» և «Իտերա» ընկերությունները. ԶԼՄ
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի. /ԱՌԿԱ/. Ռուսական «Իտերան», միավորվելով «Ռոսնեֆտի» հետ, Հայաստանի  «Նաիրիտ» խոշորագույն նավթաքիմիական ձեռնարկության արդիականացման նախագծին մասնակցելու բանակցություններ է վարում, գրում է ռուսական «Վեդոմոստի» թերթը` վկայաբերելով Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և գործարանի ներկայացուցիչներին։
«Իտերայի» աղբյուրը հաստատել է, որ ընկերությունում «դիտարկում են նախագծին մասնակցելու տարբեր հնարավորություններ»։ Որոշումը կարող է ընդունվել մինչև մայիսի վերջ, հայտնում են «Վեդոմոստիի» զրուցակիցները։

«Իտերայի» և «Ռոսնեֆտի» ներկայացուցիչները դա չեն մեկնաբանում»,– գրում է թերթը։

«Ռոսնեֆտը» կարող է վերցնել այդ գործարանը պարտքերի դիմաց, նշում է Rupec.ru նավթաքիմիական պորտալի գլխավոր խմբագիր Անդրեյ Կոստինը։ Նրա կարծիքով, «Նաիրիտն» ինքնարժեքի խնդիրների լուծման դեպքում վատ ներդրում չէ. քլորոպրենային կաուչուկի շուկան զարգանում է։

«Նաիրիտ» գիտաարտադրական միավորումը ԽՍՀՄ տարածքում քլորոպրենային կաուչուկի մենաշնորհային արտադրողն էր: 1989 թվականին ԳԱՄ-ը փակվեց բնապահպանական նկատառումներով: Ձեռնարկության աշխատանքը մասամբ վերականգնվեց 1992-1993 թվականներին:

2001 թվականին «Նաիրիտ» ԳԱՄ-ից առանձնացվեցին արտադրական հզորություններ, որոնք անհրաժեշտ էին քլորոպրենային կաուչուկի արտադրման համար: Դրանց հիմքի վրա ստեղծվեց պարտքերից ազատ ձեռնարկություն: 2006 թվականին «Նաիրի» ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը վաճառվեց Rainoville Property Limited բրիտանական կոնսորցիումին 40 մլն դոլարով, բաժնետոմսերի 10 տոկոս պատկանում է Հայաստանի կառավարությանը:  

Տարբեր տվյալներով, գործարանի ամբողջ արդիականացման համար մի քանի միլիոն դոլար է պետք։

Հոդվածում նշվում է նաև, որ 2011 թվականին Հայաստանի կառավարությունն արդեն փորձել է կառավարիչ ընկերություն գտնել «Նաիրիտի» համար։ Այն ժամանակ «Իտերան» առաջարկում էր ձեռնարկության կառավարման տարբերակ։ Բայց ընտրություն այդպես էլ չկարատվեց։ Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը «Նաիրիտի» նորոգման և զարգացման սեփական ներդրումային ծրագիրն է նախապատրաստել, պատմում է գերատեսչության ներկայացուցիչ Լուսինե Հարությունյանը։

Ըստ նրա, ծրագիրը ներկայացվել էր «Ռոսնեֆտին» համագործակցության առաջարկով։ «Ռոսնեֆտի» ներկայացուցիչը դա չի մեկնաբանում, միայն հիշեցնում է, որ ընկերության նախագահ Իգոր Սեչինը և «Իտերայի» փոխնախագահ Գագիկ Մարտիրոսյանն այցելել են Հայաստան ապրիլի սկզբին։ «Եթե «Ռոսնեֆտի» մասնագետները գրավիչ համարեն ծրագիրը, ապա կսկսվի նախագծում «Ռոսնեֆտի» մասնակցության ձևի քննարկումը, նշում է Հայաստանի էներգետիկայի նախարարության ներկայացուցիչը»,– գրում է պարբերականը։
-0-