Նելսոն Զուլոյանը նշանակվել է ՀՀ ԱՆ «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար
20.09.2012,
17:31
Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Նելսոն Զուլոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար, հաղորդեցին հանրապետության կառավարության մամուլի ծառայությունից:
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Նելսոն Զուլոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար, հաղորդեցին հանրապետության կառավարության մամուլի ծառայությունից:
«Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված Զուլոյանը պաշտոնակատարի պաշտոնը կզբաղեցնի մինչև մրցույթի անցկացման արդյունքում հաղթող ճանաչված մասնակցին նշված պաշտոնում նշանակելը։
«Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի նախկին ղեկավար Գուրգեն Դումանյանը՝ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի որդին, սեպտեմբերի 14-ին նշանակվել է հայկական խորհրդարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում: -0-