Էլեկտրաէներգիայի և գազի սակագների վերանայման կապակցությամբ ՕԵԿ–ը դիմել է Վարչական դատարան և ՀԾԿՀ
09.07.2014,
16:30
«Օրինաց երկիր» կուսակցությունը դիմել է Վարչական դատարան և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով էլեկտրաէներգիայի և գազի սակագների վերանայման կապակցությամբ, հայտնեց կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը։
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի. /ԱՌԿԱ/. «Օրինաց երկիր» կուսակցությունը դիմել է Վարչական դատարան և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով էլեկտրաէներգիայի և գազի սակագների վերանայման կապակցությամբ, հայտնեց կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը։
«Կարծում ենք, որ գազի և էլեկտրաէներգիայի թանկացումն անհիմն է։ Անհրաժեշտ է պրոֆեսիոնալ լուրջ եզրակացություն նախապատրաստել, և չխորացնել ժողովրդի` առանց այն էլ սոցիալական ծանր վիճակը»,– չորեքշաբթի մամուլի ասուլիսում հայտնեց Բաղդասարյանը։
Նա նշեց, որ գազի գների թանկացումից հետո 2 տոկոսով ավելացել է «ՀայՌուսգազարդի» շահույթը։ «Այսօր «ՀայՌուսգազարդն» ունի 12 տոկոսանոց շահույթ, իսկ բաշխիչ ցանցերը` 14–տոկոսանոց»,– ասաց նա։
Բաղդասարյանի խոսքով, միջազգային փորձը ցույց է տալիս, որ նմանատիպ շահույթը մենաշնորհների համար չափազանց մեծ է։
Խոսելով հարցերի քննարկման ժամկետների մասին` Բաղդասարյանը հայտնեց, որ Վարչական դատարանն արդեն մեկ անգամ չէ, որ մերժում է «Օրինաց երկրի» հայցն այն հիմքով, որ նախորդ տարի արդեն դիտարկել է էլեկտրաէներգիայի նախորդ թանկացման հայցը, այդ իսկ պատճառով այսօր նրանք նոր հայց են ներկայացրել էլեկտրաէներգիայի սակագնի վերջին թանկացման փաստով։
Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հուլիսի մեկի նիստի ժամանակ միաձայն որոշում ընդունեց էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին: Մասնավորապես, «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի կողմից տրամադրվող էլեկտրաէներգիայի սակագինը սպառողների համար սահմանվել է ցերեկային ժամերին (7:00-ից մինչև 23:00-ն) 1 կՎտ/ժ-ի դիմաց 41,85 դրամ՝ գործող 38 դրամի փոխարեն: Միաժամանակ սպառողների համար գիշերային սակագինը (23:00-ից մինչև 7:00-ն) սահմանվել է 1կՎտ/ժ-ի դիմաց 31,85 դրամ՝ գործող 28 դրամի փոխարեն: Որոշումն ուժի մեջ է մտնում 2014 թ.-ի օգոստոսի 1-ից:
ՀԾԿՀ-ի նախնական տվյալների համաձայն՝ ֆինանսական կայունության, հուսալի և անվտանգ էլեկտրամատակարարման ապահովման նպատակով էլեկտրականության ոլորտի ձեռնարկություններին հարկավոր են 20 մլրդ. դրամի (առանց ԱԱՀ) լրացուցիչ միջոցներ: Ընկերություններում առաջացած ֆինանսական բացթողնումը լրացնելու համար նախատեսվում է բարձրացնել գործող սակագինը բոլոր սպառողների համար 1 կՎտ/ժ-ի դիմաց 3,8-4,3 դրամի սահմանում (ներառյալ ԱԱՀ-ն)։
2013 թվականի հուլիսի 7–ից Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը գազի նոր սակագներ է սահմանել` մինչև 10 հազար խորանարդ մետր գազ սպառող հաճախորդների համար 1000 խորանարդ մետր գազի գինը կազմել է 156 հազար դրամ (աճը` 18,2%), իսկ ավելի քան 10 հազար խորանարդ մետր գազ սպառող հաճախորդների համար գինը կազմել է 276.98 դոլար 1000 խորանարդ մետր գազի դիմաց (աճը` 13,9%)։ –0-