ՀՀ խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունել է «Պետական պարտքի մասին» օրենքում նախատեսված լրացումները
22.06.2015,
14:35
ՀՀ Ազգային ժողովը երկուշաբթի արտահերթ նիստի ժամանակ առաջին ընթերցմամբ ընդունել է «Պետական պարտքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որը ներկայացրել էր կառավարությունը։ Փոփոխություններով նախատեսվում է «պետական պարտք» հասկացությունից հանել Կենտրոնական բանկի պարտքը։
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ Ազգային ժողովը երկուշաբթի արտահերթ նիստի ժամանակ առաջին ընթերցմամբ ընդունել է «Պետական պարտքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որը ներկայացրել էր կառավարությունը։ Փոփոխություններով նախատեսվում է «պետական պարտք» հասկացությունից հանել Կենտրոնական բանկի պարտքը։
Ինչպես օրինագիծը ներկայացնելիս նշեց ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը, ըստ գործող օրենքի` Հայաստանի պետական պարտքը չպետք է գերազանցի ՀՆԱ–ի 60 տոկոսը, իսկ առաջարկվող փոփոխություններով` այս սահմանափակումը տարածվելու է միայն կառավարության պարտքի վրա։
Կառավարության ներկայացած փոփոխությունների փաթեթը դժգոհություն էր առաջացրել ընդդիմադիր պատգամավորների շրջանում, որոնց կարծիքով` օրինագծի նպատակն է գրավել նոր վարկեր։ Այսպես, «Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանը հայտարարել է, որ օրենքի` նման շուտափույթ փոփոխությունը նշանակում է, որ Հայաստանի արտաքին պարտքը մոտենում է ծայրահեղ կետի, ինչից հետո պետությունը կարող է համարվել անվարկունակ։
«Դաշնակցություն» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի կարծիքով` դատելով օրինագծից` «իրավիճակն այնքան վատ է, որ կառավարությունը ստիպված է արմատական միջոցներ ձեռնարկել պարտքերի ավելացման համար»։
Այնուամենայնիվ, օրինագիծն ընդունվել էր 63 «կողմ» ձայնով։ «Դեմ» է քվեարկել 32 պատգամավոր, երկու պատգամավոր ձեռնպահ է մնացել։
Ավելի վաղ ՀՀ—ում ԱՄՀ–ի մշտական ներկայացուցիչ Թերեզա Դաբան Սանչեսը, խոսելով խորհրդարանում քննարկվող այս օրինագծի մասին, նշել էր, որ ԱՄՀ–ի համար դա էական չէ։ Նրա խոսքերով` իր ուսումնասիրություններում ԱՄՀ–ն հաշվի կառնի կառավարության և ՀՀ ԿԲ–ի պարտքերի ընդհանուր թիվը։ Սանչեսը նաև ընդգծել է, որ Հայաստանի պետական պարտքն այսօր արդեն գտնվում է «ոչ հարմարավետ» միջակայքում։
Ջանջուղազյանի կանխատեսմամբ` հանրապետության պետական պարտքը 2015 թ.–ի արդյունքում կկազմի 4,8–4,9 մլրդ դոլար։ Նրա խոսքերով` Հայաստանը 2014 թվականն ավարտել է 4,4 մլրդ դոլարի պետական պարտքով։ ՀՆԱ–ի և պետական պարտքի հարաբերակցությունը կազմել է 40,4 տոկոս։–0–