Խորհրդարանական ընդդիմությունը Հայաստանի ԱԺ–ից արտագաղթի խնդրի քննարկում է պահանջում
08.09.2014,
16:51
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, երկուշաբթի հանդես գալով խորհրդարանի նիստում, խորհրդարանական քառյակի անունից (Բարգավաճ Հայաստան, ՀՅԴ, «Ժառանգություն» և ՀԱԿ) պահանջել է աշնանային նստաշրջանի օրակարգում ընդգրկել արտագաղթի հետ կապված խնդիրը և համապատասխան քննարկում կազմակերպել։
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, երկուշաբթի հանդես գալով խորհրդարանի նիստում, խորհրդարանական քառյակի անունից (Բարգավաճ Հայաստան, ՀՅԴ, «Ժառանգություն» և ՀԱԿ) պահանջել է աշնանային նստաշրջանի օրակարգում ընդգրկել արտագաղթի հետ կապված խնդիրը և համապատասխան քննարկում կազմակերպել։
«Վերջին ամիսներին մենք քննարկել ենք միջազգային կազմակերպությունների` Հայաստանի ժողովրդագրությանը վերջին 15 տարիների ընթացքում վերաբերող հետազոտությունները և ցանկանում ենք, որ այդ հետազոտությունները հասանելի լինեն խորհրդարանականներին։ Ազգային ժողովը պետք է իմանա երկրի ժողովրդագրական վիճակի մասին և քննարկի այդ խնդիրը»,– ասաց Մանուկյանը։
Միաժամանակ, հղում անելով պաշտոնական վիճակագրությանը, նա նշեց, որ 2008-2013 թվականներին Հայաստանը լքել է ավելի քան 210 հազար մարդ։
Մանուկյանը խնդրեց խորհրդարանի խոսնակ Գալուստ Սահակյանին` ընտրել իրավիճակի քննարկման ձևաչափ։
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն իր հերթին նշեց, որ Հայաստանում չկա մի ընտանիք, որն արտագաղթող չունենա։
Ըստ նրա, քառյակի ներկայացուցիչները շրջել են Հայաստանի մարզերով` այնտեղ արտագաղթի իրավիճակին ծանոթանալու համար։
Նա ընդգծեց, որ ոչ իշխանական ուժերի կարծիքով` արտագաղթը կապված չէ բացառապես Սփյուռքի և Ղարաբաղյան հակամարտության առկայության հետ։
«Կան մի շարք խնդիրներ, որոնք կբացահայտվեն ազնիվ քննարկման ժամանակ։ Իսկ ցավալի արդյունքներն ակնհայտ են` այնտեղ, որտեղ մի քանի տարի առաջ առաջին դասարան է գնացել 30 երեխա, այս տարի գնացել է մեկը»,– ավելացրեց նա։
Հայաստանի բնակչությունը 2014 թվականի հունվարի 1–ի դրությամբ, Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, կրճատվել է 9.5 հազարով նախորդ տարեսկզբի համեմատ։ Հունվարի 1–ին Հայաստանի մշտական բնակչության թիվը կազմել է 3 017.4 հազար, որոնցից 1 914.3–ը բնակվում են քաղաքներում, 1 103.1 հազարը` գյուղական վայրերում։ -0-