Պարտադիր արտաքին աուդիտի դրական եզրակացություն չստացած ընկերությունները չեն կարողանա մասնակցել պետգնումների գործընթացին
05.08.2013,
15:30
Պարտադիր արտաքին աուդիտի դրական եզրակացություն չստացած խոշոր ընկերությունները չեն կարողանա մասնակցել պետգնումների գործընթացին, հայտնեց Հայաստանի ֆինանսների փոխնախարար Լիանա Հունանյանը։
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Պարտադիր արտաքին աուդիտի դրական եզրակացություն չստացած խոշոր ընկերությունները չեն կարողանա մասնակցել պետգնումների գործընթացին, հայտնեց Հայաստանի ֆինանսների փոխնախարար Լիանա Հունանյանը։
«Ֆինանսների նախարարությունը հաշվի կառնի այդ հանգամանքը (արտաքին պարտադիր աուդիտի դրական եզրակացության բացակայությունը), և այդ կազմակերպություններն այսուհետ չեն կարողանա մասնակցել պետգնումների»,– երկուշաբթի կայացած ասուլիսի ընթացքում հայտարարեց նա։
Հունանյանի խոսքով, 1 մլրդ դրամը գերազանցող հասույթ կամ ակտիվներ ունեցող 941 ընկերություններից 2012 թվականին արտաքին պարտադիր աուդիտի ընթացքում դրական եզրակացություն են ստացել միայն 427 ընկերություններ։
203 ընկերություններ ստացել են բացասական եզրակացություն, իսկ 311–ն ընդհանրապես չեն անցել արտաքին աուդիտը։
Լրագրողների այն հարցին, թե ի՞նչ պատժամիջոցներ են կիրառվելու արտաքին աուդիտ չանցկացրած ընկերությունների նկատմամբ` Հունանյանը պատասխանեց, որ «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքի համաձայն` 2009 թվականից արտաքին աուդիտը պարտադիր է, սակայն հրաժարվելու համար օրենսդրությամբ որևէ պատժամիջոց նախատեսված չէ։ ($1 –ը` 410,11 դրամ) -0-