Рейтинг@Mail.ru
USD
372.38
EUR
437.55
RUB
4.9558
GEL
138.46
2026 թ. ապրիլի 23, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+11

Փաշինյանը և Բերդիմուհամեդովը կարևորել են երկկողմ առևտրատնտեսական կապերի խթանմանն ուղղված աշխատանքների իրականացումը

25.02.2019, 19:37
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ:

Փաշինյանը և Բերդիմուհամեդովը կարևորել են երկկողմ առևտրատնտեսական կապերի խթանմանն ուղղված աշխատանքների իրականացումը

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի./ԱՌԿԱ/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ: 

Ինչպես հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը, կողմերը քննարկել են Հայաստանի և Թուրքմենստանի միջև տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր:

«Նիկոլ Փաշինյանը և Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը կարևորել են երկկողմ առևտրատնտեսական կապերի խթանմանն ուղղված աշխատանքների իրականացումը»,– նշվում է հաղորդման մեջ։

Այդ համատեքստում, զրուցակիցներն ընդգծել են հայ-թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի գործունեության ակտիվացման անհրաժեշտությունը: -0-