Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
0

ՊԳԿ–ն աշխարհում 2013 թ.–ին ցորենի արտադրության 4.3–տոկոսանոց աճ է կանխատեսում

11.03.2013, 18:23
ՄԱԿ–ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը  (ՊԳԿ) 2013 թվականի համար կանխատեսում է ցորենի արտադրության համաշխարհային աճ` մինչև 690 մլն տոննա, ինչը 4.3 տոկոսով շատ է 2012 թվականի ցուցանիշից։
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /ԱՌԿԱ/. ՄԱԿ–ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը  (ՊԳԿ) 2013 թվականի համար կանխատեսում է ցորենի արտադրության համաշխարհային աճ` մինչև 690 մլն տոննա, ինչը 4.3 տոկոսով շատ է 2012 թվականի ցուցանիշից։

Միաժամանակ ավելի վաղ` նախորդ տարվա նոյեմբերին ՊԳԿ–ն կանխատեսել էր ցորենի` 5.5 տոկոսանոց և ֆուրաժային հացահատիկի` 2.5–տոկոսանոց կրճատում, ասվում է ՊԳԿ–ի կայքում։

Հաղորդագրության համաձայն, արտադրության աճ է գլխավորապես ակնկալվում Եվրոպայում, ինչը պայմանավորված է ցանքատարածքների ավելացումով` մի շարք երկրներում, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնությունում բարձր գներով և գյուղատնտեսական արտադրության վերականգնումով։

Վերջին հանգամանքը հատկապես կարևոր է Հայաստանի համար, քանի որ Ռուսաստանը հացահատիկի հիմնական մատակարարներից է։ Մաքսային ծառայության տվյալներով, 2012 թվականին ցորենի ընդհանուր ծավալի 91.6 տոկոսը Հայաստան է ներկրվել հենց Ռուսաստանի Դաշնությունից։

Միաժամանակ ռուսական ցորենի ներկրման ծավալները բացարձակ թվերով կազմել է մոտ 437.8 հազար տոննա` 2011 թվականի 190.5 հազար տոննայի դիմաց։

Բացի այդ, նախորդ տարվա օգոստոսին սերմնաբուծության զարգացման ծրագրի շրջանակներում Հայաստանը ստացել է մոտ 640 տոննա ռուսական էլիտար ցորեն, ինչը 2014 թվականին կապահովի 3000-3500 տոննա էլիտար ցորենի առկայություն, որը հետագայում կբաշխվի մենատնտեսների միջև։

Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, Հայաստանում հացահատիկի տարեկան սպառումը կազմում է 650-720 հազար տոննա, որից միայն պարենային կարիքներին` 435-450 հազար տոննա։ Պակասը լրացվում է ներկրման հաշվին, որի ծավալը վերջին հինգ տարիներին տարեկան կազմել է 380-420 հազար տոննա։ -0-