Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 18, կիրակի
եղանակը
Երևանում
+25

Փոխվարչապետն ու «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրենը քննարկել են «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոն պայմանագրի օպտիմալացումը

16.04.2025, 19:32
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանին
Փոխվարչապետն ու «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրենը քննարկել են «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոն պայմանագրի օպտիմալացումը

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանին, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը կարևորել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության ներդրումային ծրագրերի իրականացումը Հայաստանում առանցքային կարևորություն ունեցող ոլորտներում:

Զրուցակիցները, մասնավորապես, երկուստեք ընդգծել են օդանավակայանի կոնսեցիոն պայմանագրի լավարկման շուրջ կառուցողական մթնոլորտում ընթացող բանակցությունների նշանակությունը հետագա համագործակցության տեսանկյունից:

Անդրադարձ է կատարվել նաև Հանրապետության հրապարակում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարարության նախկին շենքի (շենքը 2012թ․–ի ձեռք է բերվել Էդուարդ Էռնեկյանին պատկանող «Տանգո» ընկերության կողմից հյուրանոց դարձնելու նպատակով) հետ կապված ծրագրերին: