Երևանի նորոգված Հյուսիսային պողոտան շահագործման կհանձնվի օգոստոսի վերջին
29.07.2014,
18:10
Երևանի` նորոգման փուլում գտնվող կենտրոնական Հյուսիսային պողոտան շահագործման կհանձնվի օգոստոսի վերջին, երեքշաբթի հայտնեց Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը։
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի. /ԱՌԿԱ/. Երևանի` նորոգման փուլում գտնվող կենտրոնական Հյուսիսային պողոտան շահագործման կհանձնվի օգոստոսի վերջին, երեքշաբթի հայտնեց Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը։
«Եթե եղանակային պայմանները նորմալ լինեն, ապա մենք ծրագրում ենք Հյուսիսային պողոտան շահագործման հանձնել արդեն օգոստոսի վերջին։ Շինարարական աշխատանքները ձգձգվել են ամռան սկզբին տեղացած անձրևների պատճառով»,– ասաց Օհանյանը մամուլի ասուլիսում։
Ըստ նրա` շինարարական աշխատանքների ավարտից հետո Հյուսիսային պողոտան ավելի գեղեցիկ, կանաչ, հաճելի վայր կլինի զբոսանքների համար։
«Անշուշտ, բազմաթիվ քաղաքացիներ դժգոհում են, որ վերականգնման աշխատանքներն անցկացվում են հենց զբոսաշրջային ակտիվ սեզոնին, սակայն մենք չէինք կարող սկսել աշխատանքները ոչ ավելի վաղ, ոչ ավելի ուշ` եղանակային պայմանների պատճառով։ Այնուամենայնիվ, Պողոտայի տարածքում այժմ ավելի շատ կանաչ տարածքներ, նստարաններ և լուսավորություն կլինի»,– ասաց փոխքաղաքապետը։
Նա ավելացրեց նաև, որ Հյուսիսային պողոտայի վերականգնման աշխատանքների ծրագրի բյուջեն կազմում է մոտ 5 մլն դոլար։ -0-