QATAR AIRWAYS ավիաընկերությունը կսկսի չվերթներ իրականացնել Հայաստանում
24.11.2015,
16:57
QATAR AIRWAYS ավիաընկերությունը 2016 թվականից կսկսի չվերթներ իրականացնել Հայաստանում, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը:

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. QATAR AIRWAYS ավիաընկերությունը 2016 թվականից կսկսի չվերթներ իրականացնել Հայաստանում, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը:
«Ժամկետների մասին ավելի կոնկրետ դեռևս վաղ է խոսել: Կարող եմ միայն ասել, որ ամեն շաբաթ ընկերությունը կկատարի 4 չվերթ Երևան-Դոհա»,-ասաց Աբրահամյանը:
QATAR AIRWAYS ավիաընկերությունը համարվում է Միջին Արևելքի ամենախոշոր ավիաընկերություններից մեկը, որը չվերթներ է իրականացնում 144 ուղղություններով: Ընկերության ավիաբազայում 340 ժամանակակից ինքնաթիռ կա: Դոհայի օդանավակայանը կարող է հարմար տրանզիտ դառնալ դեպի ԱՄՆ, Միջին և Հեռավոր Արևելքի թռիչքների համար: -0-