Рейтинг@Mail.ru
USD
381.66
EUR
444.4
RUB
4.9734
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 10, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

ՀՀ քաղաքացիները 2015 թ.–ի հունվարի 1–ից կկարողանան աշխատել Ռուսաստանում միայն պատենտի հիման վրա. թերթ

27.11.2014, 11:50
2015 թ.–ի հունվարի 1–ից Ռուսաստանը հրաժարվում է միգրանտների համար քվոտավորումից, Ռուսաստանի տարածք առանց վիզայի մուտքի ռեժիմ ունեցող երկրների քաղաքացիները կարող են աշխատել միայն պատենտի հիման վրա ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց մոտ, գրում է «Գոլոս Արմենիի» թերթը` հղում անելով ԴՄԾ–ի օտարերկրյա քաղաքացիների հետ աշխատանքի կազմակերպման դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Տեմրյակովիչին։
ՀՀ քաղաքացիները 2015 թ.–ի հունվարի 1–ից կկարողանան աշխատել Ռուսաստանում միայն պատենտի հիման վրա. թերթ
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. 2015 թ.–ի հունվարի 1–ից Ռուսաստանը հրաժարվում է միգրանտների համար քվոտավորումից, Ռուսաստանի տարածք առանց վիզայի մուտքի ռեժիմ ունեցող երկրների քաղաքացիները կարող են աշխատել միայն պատենտի հիման վրա ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց մոտ, գրում է «Գոլոս Արմենիի» թերթը` հղում անելով ԴՄԾ–ի օտարերկրյա քաղաքացիների հետ աշխատանքի կազմակերպման դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Տեմրյակովիչին։ «Պատենտը` որպես ֆիզիկական անձանց մոտ աշխատանքի թույլտվության ձև, գործում է 2010 թ.–ի հուլիսի 1–ից։ 2015 թ.–ի հունվարի 1–ից պատենտի հիման վրա Ռուսաստանի տարածքում օրինականորեն գտնվող օտարերկրյա քաղաքացիները կկարողանան աշխատել ինչպես ֆիզիկական անձանց, անհատ ձեռներեցների, այնպես էլ իրավաբանական անձանց մոտ», – ասել է Տեմրյակովիչը` ավելացնելով, որ այդ քաղաքացիները երկիր մուտք գործելուց հետո 30 օրվա ընթացքում պետք է դիմեն ԴՄԾ` պատենտ ստանալու համար։–0–