Рейтинг@Mail.ru
USD
379.08
EUR
443.26
RUB
4.9886
GEL
140.82
2026 թ. հունվարի 23, ուրբաթ
եղանակը
Երևանում
-6

ՌԴ–ում գովազդի համար ծախսվող միջոցները 2013 թ.–ին կաճեն 11%–ով` մինչև 331 մլրդ ռուբլի, իսկ աշխարհում` 3.5%–ով` մինչև 503 մլրդ ռուբլի

01.10.2013, 11:32
Ռուսական գովազդային շուկայում կատարվող ներդրումները 2013 թվականին կավելանան 11 տոկոսով և կհասնեն 331 մլրդ ռուբլու,  РБК.daily–ն ներկայացնում է ZenithOptimedia Group Russia հեռահաղորդակցային խմբի կանխատեսումը։
ՌԴ–ում գովազդի համար ծախսվող միջոցները 2013 թ.–ին կաճեն 11%–ով` մինչև 331 մլրդ ռուբլի, իսկ աշխարհում` 3.5%–ով` մինչև 503 մլրդ ռուբլի
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ռուսական գովազդային շուկայում կատարվող ներդրումները 2013 թվականին կավելանան 11 տոկոսով և կհասնեն 331 մլրդ ռուբլու,  РБК.daily–ն ներկայացնում է ZenithOptimedia Group Russia հեռահաղորդակցային խմբի կանխատեսումը։

Ինչպես նշում են ընկերության վերլուծաբանները, գովազդի ռուսական շուկայի աճի տեմպերը մի քանի անգամ բարձր են, քան աշխարհի բազմաթիվ երկրներում` ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող։
 
Գովազդի համաշխարհային ծախսերն այս տարի կաճեն 3.5 տոկոսով` մինչև 503 մլրդ դոլար։ 2014 թվականին գլոբալ շուկայի աճը կկազմի 5.1 տոկոս, 2015 թվականին` 5.9 տոկոս։ -0-