Рейтинг@Mail.ru
USD
389.46
EUR
441.84
RUB
4.8034
GEL
141.88
2025 թ. մայիսի 6, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+10

Սարգսյանը մի շարք նախարարությունների հանձնարարել է պարզել ԱԶԲ–ի հանդեպ ունեցած պարտավորությունները` «Հյուսիս–Հարավ» միջանցքի կառուցման վերաբերյալ

06.06.2013, 14:49
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է տրանսպորտի և կապի, էկոնոմիկայի, ֆինանսների և արտաքին գործերի նախարարություններին բանակցություններ անցկացնել Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչների հետ և պարզել «Հյուսիս–Հարավ» ավտոտրանսպորտային միջանցքի շինարարության ծրագրի իրականացման հարցերի շուրջ ԱԶԲ–ի հանդեպ ունեցած պարտավորությունները։
Սարգսյանը մի շարք նախարարությունների հանձնարարել է պարզել ԱԶԲ–ի հանդեպ ունեցած պարտավորությունները` «Հյուսիս–Հարավ» միջանցքի կառուցման վերաբերյալ
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է տրանսպորտի և կապի, էկոնոմիկայի, ֆինանսների և արտաքին գործերի նախարարություններին բանակցություններ անցկացնել Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչների հետ և պարզել «Հյուսիս–Հարավ» ավտոտրանսպորտային միջանցքի շինարարության ծրագրի իրականացման հարցերի շուրջ ԱԶԲ–ի հանդեպ ունեցած պարտավորությունները։

«Վերահսկիչ պալատը խախտումներ է հայտնաբերել ԱԶԲ–ի հանդեպ ունեցած պարտավորությունների կատարման հարցում, այդ թվում նաև ֆինանսական։ Անհրաժեշտ է փոփոխություններ մտցնել Ասիական զարգացման բանկի հետ ունեցած համաձայնագրում` տուգանքներ և տույժեր չվճարելու համար»,– հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ ասաց Սարգսյանը։

Կառավարության ղեկավարը նշեց, որ նշված խնդիրներն առաջացել են ծրագրի անարդյունավետ կառավարման, մասնավորապես կապալառուի հայեցակարգերում  փոփոխությունների հետևանքով։

Սարգսյանը հանձնարարել է անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրել ԱԶԲ–ին, ինչպես նաև առաջարկեց անհրաժեշտության դեպքում անձամբ մասնակցել բանկի հետ կայանալիք բանակցություններին։

Նախօրեին Հայաստանի տրանսպորտի և կապի փոխնախարար Հրանտ Բեգլարյանը չբացառեց, որ Հայաստանը կհրաժարվի Հյուսիս–Հարավ միջանցքի շինարարությունն իրականացնող Corsan Corvian Construccion SA իսպանական ընկերության ծառայություններից` Վերահսկիչ պալատի կողմից հայտնաբերած խախտումների պատճառով։

2010 թվականի հունվարի 14–ին կառավարությունը հավանություն է տվել «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի կառուցման ներդրումային ծրագրին, ինչպես նաև Հայաստանի և Ասիական զարգացման բանկի միջև 500 մլն դոլարի շրջանակային ֆինանսական համաձայնագրին։

«Հյուսիս–Հարավ» միջանցքը 556 կիլոմետր ընդհանուր երկայնությամբ կապահովի մուտք դեպի Սև ծով և եվրոպական երկրներ Հայաստանի (Մեղրի–Կապան–Գորիս–Երևան–Աշտարակ–Գյումրի–Բավրա) և Վրաստանի տարածքներով։

Ներդրումային ծրագիրն ուղղված է Հայաստանի հյուսիսի (Վրաստանի հետ սահմանում) և հարավի (Իրանի հետ սահմանում) կապի ապահովմանը տրանսպորտային այնպիսի հաղորդակցությունների միջոցով, որոնք բավարարում են միջազգային բարձր չափանիշներն ու ապահովում են մուտք դեպի համաշխարհային շուկաներ։

Ծրագիրը թույլ կտա, որ Հայաստանն ապագայում մեղմի Ադրբեջանի և Թուրքիայի ստեղծած շրջափակումը, տարանցիկ պետության կարևոր դեր խաղա տարածաշրջանի երկրների բեռնափոխադրումների հարցում, ինչպես նաև միանա Սևծովյան օղաձև ավտոմայրուղուն։

«Հյուսիս–Հարավ» տրանսպորտային միջանցքի նախագիծը նախաձեռնվել է Ռուսաստանի և Իրանի կողմից և տրանսպորտային հոսքերի ակտիվացում է ենթադրում, այդ թվում Ռուսաստան–Իրան–Հնդկաստան ուղղությամբ նոր տրանսպորտային հաղորդակցությունների շինարարության հաշվին։

Հայաստանի և Իրանի միջև բարձր մակարդակով դիտարկվում է նաև երկաթուղու կառուցում, որը կկապի երկու երկրներին և «Հյուսիս–Հարավ» տրանսպորտային միջանցքի մասը կդառնա։ –0–