Կասեցվել է կաթնամթերքի հայտնի արտադրամասի թթվասերի արտադրությունը
05.05.2025,
15:54
Արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «թթվասեր 20%» արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի․/ԱՌԿԱ/․ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչները ստուգում են իրականացրել «Արզնի կաթնամթերք» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (ք․Երևան, Մոլդովական փ․), որի ընթացքում կատարվել է ապրանքնատեսակի նմուշառում և հանձնվել լաբորատոր հետազոտության, հաղորդում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
Ըստ փորձաքննության արդյունքների՝ «թթվասեր 20%» արտադրատեսակի նմուշը «S.aureus»՝ ոսկեգույն ստաֆիլակոկ, ցուցանիշով չի համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին։
Արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «թթվասեր 20%» արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է։