Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+8

Շվեյցարիան ավելի քան 31 մլն դոլար կտրամադրի Հայաստանին` 2013–2016թթ.–ին Հարավային Կովկասի համագործակցության ծրագրի շրջանակներում

16.07.2013, 15:33
Շվեյցարիան ավելի քան 31,5 մլն դոլար կտրամադրի Հայաստանին` 2013–2016թթ.–ին Հարավային Կովկասի տարածաշրջանի համագործակցության իր ծրագրի շրջանակներում, տեղեկացրեց Հարավային Կովկասում Շվեյցարիայի համագործակցության գրասենյակի տարածաշրջանային ղեկավար Ռուդոլֆ Շոխը։

Շվեյցարիան ավելի քան 31 մլն դոլար կտրամադրի Հայաստանին` 2013–2016թթ.–ին Հարավային Կովկասի համագործակցության ծրագրի շրջանակներում
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի. /ԱՌԿԱ/. Շվեյցարիան ավելի քան 31,5 մլն դոլար կտրամադրի Հայաստանին` 2013–2016թթ.–ին Հարավային Կովկասի տարածաշրջանի համագործակցության իր ծրագրի շրջանակներում, տեղեկացրեց Հարավային Կովկասում Շվեյցարիայի համագործակցության գրասենյակի տարածաշրջանային ղեկավար Ռուդոլֆ Շոխը։

«Բյուջետային ծրագրի համաձայն` տարբեր ծրագրերի իրականացման համար ամբողջ տարածաշրջանին մոտ 120 մլն դոլար կտրամադրվի, որից մոտ 30 մլն դոլարը կուղղվի Հայաստանին, նույնքան` Ադրբեջանին և մոտ 40 մլն դոլար` Վրաստանին։ Մնացած միջոցները կուղղվեն տարածաշրջանի ընդհանուր ծրագրերին»,– ծրագրի ներկայացման ընթացքում լրագրողներին ասաց Շոխը։

Ըստ նրա` համագործակցության ռազմավարությամբ նախատեսված միջոցները կուղղվեն երեք երկրների տնտեսության զարգացմանը, ինքնակառավարման տեղական ինստիտուտների զարգացմանը, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանությանը, տարածաշրջանի հակամարտությունների կարգավորմանը։

Ըստ Կովկասի Ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի`Հայաստանին հատկացված միջոցների մասնաբաժինը բավական նշանակալից է` հաշվի առնելով երկրների բնակչության թվի հարաբերակցությունը։

«Շվեյցարիայի այդ ծրագրերը բերել և այժմ էլ օգուտ են բերում Հայաստանին, մասնավորապես գյուղատնտեսության զարգացման բնագավառում։ Առաջիկա չորս տարիների ընթացքում ռազմավարությամբ նախատեսված է գործունեության ընդլայնում` մասնավորապես տեղական ինքնակառավարման, ղարաբաղյան հակամարտության կարգավորման մակարդակով»,– «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց Իսկանդարյանը։

Ըստ նրա` նման ծրագրերը չեն կարող արմատապես փոխել տարածաշրջանի իրավիճակը, սակայն, միաժամանակ օգտակար և կարևոր են Հայաստանի և ընդհանուր առմամբ տարածաշրջանի համար։ –0–