Սոցիալական փաթեթի միջոցները կփոխանցվեն Հայաստանի քաղաքացիական ծառայողների կուտակային հաշիվների վրա
15.02.2013,
16:19
Քաղաքացիական ծառայողների համար նախատեսված սոցիալական փաթեթի շրջանակներում հատկացվող միջոցները 2013թ.–ից կփոխանցվեն քաղաքացիների հատուկ կուտակային բանկային հաշիվների վրա, ուրբաթ լրագրողներին տեղեկացրեց ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը։
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի. /ԱՌԿԱ/. Քաղաքացիական ծառայողների համար նախատեսված սոցիալական փաթեթի շրջանակներում հատկացվող միջոցները 2013թ.–ից կփոխանցվեն քաղաքացիների հատուկ կուտակային բանկային հաշիվների վրա, ուրբաթ լրագրողներին տեղեկացրեց ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը։
2012 թվականի հունվարից Հայաստանում ներդրվել է սոցիալական փաթեթ, որը նախատեսված է մշակույթի, կրթության և սոցիալական պաշտպանության ոլորտների քաղաքացիական և պետական ծառայողների համար։ Սոցփաթեթի յուրաքանչյուր աշխատակցին հատկացվող միջոցների չափը տարեկան կտրվածքով կազմում է 132 հազար դրամ։
«Այսուհետ միջոցները չեն վճարվելու հաստատությունների կողմից, այլ փոխանցվելու են կուտակային հաշիվների վրա։ Այդպիսով` եթե մեկ տարում միջոցները չծախսվեն, դրանք չեն վերադարձվի բյուջե, ինչպես նախատեսվել էր ավելի վաղ, այլ կմնան անձնական հաշվի վրա»,– պարզաբանեց Գաբրիելյանը։
Ըստ նախարարի` կառավարությունն այդ նպատակով արդեն պայմանագիր է կնքել 11 խոշորագույն հայկական բանկերի հետ։
Նախարարը կոչ արեց սոցիալական փաթեթի շահառու հանդիսացող քաղաքացիներին հաշիվներ բացելու համար դիմել բանկերին։
Նշելով, որ սոցիալական փաթեթը 2012թ.–ին ներառել է 120 հազար քաղաքացու, որոնք հիմնականում պետական ապարատի և կրթության ու մշակույթի ոլորտի մի շարք հաստատությունների աշխատակիցներ են, Գաբրիելյանն ասաց, որ 2013թ.–ից շահառուների թիվն ավելացել է 30 հազարով` պետական հաստատությունների սպասարկման ոլորտի աշխատողների, Գիտությունների ազգային ակադեմիայի և մշակույթի և գիտության ոլորտի ՊՈԱԿ–ի աշխատակիցների, ԽՍՀՄ–ում և Հայաստանում «Ժողովրդական» պատվավոր կոչմանն արժանացած, սակայն այժմ չաշխատող անձանց, ինչպես նաև Երևանի մետրոպոլիտենի աշխատակիցների` սոցիալական փաթեթում ներառման հաշվին։
2013թ.–ից սոցիալական փաթեթի տրամադրման և օգտագործման մեխանիզմներում ներառված փոփոխությունների թվում Ֆինանսների նախարարության ղեկավարը նշեց բժշկական ապահովագրության շրջանակներում ծառայությունների բազային փաթեթի հստակեցումը և ընդլայնումը։ «Մենք նաև փորձեցինք մեխանիզմն առավել թափանցիկ դարձնել, որպեսզի հնարավորինս թղթային քաշքշուկը ապահովագրական ընկերություններ տեղափոխենք»,–ավելացրեց նա։
Սոցիալական փաթեթի գործողությունը չի տարածվում կադրային պահուստում գտնվող անձանց, տվյալ կառույցում վեցամսյա ստաժը չգերազանցող աշխատակիցների, կես դրույքից պակաս աշխատողների, ինչպես նաև բարձր վարձատրվող պաշտոնյաների և տեխնիկական ապահովում իրականացնող աշխատակիցների վրա։
Այս սոցփաթեթի ներդրումը թույլ է տալիս շահառուներին և նրանց ընտանիքի անդամներին, այդ թվում` ամուսիններին և չամուսնացած մինչև 27 տարեկան երեխաներին, անկախ զբաղեցրած պաշտոնից և աշխատավարձի չափից, հավասար պայմաններով օգտվել մի շարք սոցիալական ծառայություններից։ Խոսքը պարտադիր բժշկական ապահովագրության, հիփոթեքային վարկերի ամսական մարման, կրթության և գիտության նախարարության կողմից հավատարմագրված բուհերում ուսման վճարի, ինչպես նաև Հայաստանում և Արցախում հանգստի կազմակերպման մասին է։
Տվյալ սոցփաթեթի ներդրման նպատակը, որի իրագործմանը բյուջեով նախատեսված է 18 մլրդ դրամ, աշխատանքի գրավչության և արդյունավետության բարձրացումն է, կադրերի արտահոսքի մեղմումը և աշխատակիցների սոցիալական կարիքների բավարարման հարցերի օժանդակությունը $1 – 406,6 դրամ է)։ –0–