Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+3

Ստեփանակերտի օդանավակայանը հաջողությամբ ավարտել է հավաստագրման գործընթացը

27.09.2012, 13:24
Ստեփանակերտի օդանավակայանը հաջողությամբ ավարտել է հավաստագրման գործընթացը, հաղորդում է «Նովոստի–Արմենիան»` վկայակոչելով ԼՂՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի վարչության աշխատակազմի պետ Տիգրան Գաբրիելյանին։
Ստեփանակերտի օդանավակայանը հաջողությամբ ավարտել է հավաստագրման գործընթացը
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ստեփանակերտի օդանավակայանը հաջողությամբ ավարտել է հավաստագրման գործընթացը, հաղորդում է «Նովոստի–Արմենիան»` վկայակոչելով ԼՂՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի վարչության աշխատակազմի պետ Տիգրան Գաբրիելյանին։

«ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հանձնաժողովը ստուգումներ է իրականացրել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) պահանջներին Ստեփանակերտի օդանավակայանի համապատասխանությունը պարզելու համար։ Ստուգումները հաջողությամբ են անցել, և առաջիկայում օդանավակայանը հավաստագիր կստանա»,–ասել է նա։

Խոսելով Ստեփանակերտի օդանավակայանի աշխատանքի վերսկսման ժամկետների մասին՝ Գաբրիելյանը նշել է, որ «արդեն բազմաթիվ տարբեր ամսաթվեր են նշվել, և ես չէի ցանկանա առաջ անցնել։ Սակայն, բնականաբար, այն, որ օդանավակայանն արդեն հավաստագիր է ստացել, խոսում է այն մասին, որ մինչև դրա բացումը քիչ է մնացել սպասելու»։

ԼՂՀ մայրաքաղաքի նոր օդանավակայանն արդեն պատրաստ է շահագործման հանձնելուն և կարող է բացվել առաջիկայում։ Սկզբնական փուլում օդանավակայանը կկարողանա սպասարկել 100 ուղևորի։ Ուղևորափոխադրումները կիրականացվեն «Էյր Արցախ» ավիաընկերության կողմից։

Ինչպես նախկինում «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնել էր ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, սկզբում օդանավակայանից կիրականացվեն Ստեփանակերտ–Երևան–Ստեփանակերտ չվերթերը, սակայն այն կառուցվում է նաև այլ ուղղություններով չվերթեր իրականացնելու հեռանկարով։

Նախորդ տարվա մարտին, ըստ ադրբեջանական աղբյուրների, Ադրբեջանի պետական քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Արիֆ Մամեդովը հայտարարել էր, որ պաշտոնական Բաքուն իրավունք ունի ոչնչացնելու օդակայանում վայրէջք կատարող ինքնաթիռները։ Սակայն ավելի ուշ ադրբեջանական իշխանությունենրը պարզաբանեցին, որ մտադիր չեն ուժ գործադրել քաղաքացիական օբյեկտների դեմ։

Հուլիսին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտնեցին, որ Լեռնային Ղարաբաղում նախատեսված օդանավակայանի բացման հետ կապված քաղաքացիական օդանավերի դեմ ուժ չգործադրելու երաշխիքներ  են ստացել։ –0–