Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
եղանակը
Երևանում
+2

Ճապոնիայի առևտրային հաշվեկշռի պակասուրդը 2012 թվականին հասել է ռեկորդային 78,55 մլրդ դոլարի

24.01.2013, 11:50
Ճապոնիայի առևտրային հաշվեկշռի պակասուրդը 2012 թվականին հասել է 6,93 տրիլիոն իենի (78,55 մլրդ դոլար), որը ռեկորդային թիվ է երկրի պատմության համար, ասվում է ֆինանսների նախարարության մամուլի ծառայության հրապարակած հաղորդագրության մեջ, որը ներկայացնում է ՌԻԱ Նովոստին։
Ճապոնիայի առևտրային հաշվեկշռի պակասուրդը 2012 թվականին հասել է ռեկորդային 78,55 մլրդ դոլարի
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի. /ԱՌԿԱ/. Ճապոնիայի առևտրային հաշվեկշռի պակասուրդը 2012 թվականին հասել է 6,93 տրիլիոն իենի (78,55 մլրդ դոլար), որը ռեկորդային թիվ է երկրի պատմության համար, ասվում է ֆինանսների նախարարության մամուլի ծառայության հրապարակած հաղորդագրության մեջ, որը ներկայացնում է ՌԻԱ Նովոստին։

Այսպես` տարվա արդյունքում արտահանումը կրճատվել է 2.7 տոկոսով (նախորդ տարվա համեմատ) և կազմել 63.74 տրիլիոն իեն (722,51 միլիարդ դոլար);  Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում ներկրումը ավելացել է 3.8 տոկոսով և 70,67 տրիլիոն իեն կազմել (801,06 միլիարդ դոլար)։

Մասնավորապես դեպի ԵՄ անդամ –երկրներ արտահանման ծավալները նվազել են 14.7 տոկոսով, դեպի Արևմտյան Եվրոպայի երկրներ` 18 տոկոսով, դեպի Հարավային Ամերիկա` 5.7 տոկոսով և դեպի Ասիական տարածաշրջան` 5 տոկոսով։ Միաժամանակ Ռուսաստան ներկրված ապրանքների ծավալն աճել է 6.8 տոկոսով, իսկ Հյուսիսային Ամերիկա ներկրված ապրանքների ծավալը` 11.9 տոկոսով։

Հաղորդագրության մեջ ներկայացված են նաև 2012 թվականի դեկտեմբերի տվյալները։ Այդ ժամանակահատվածում առևտրային հաշվեկշռի պակասուրդը կազմել է 641.5 միլիարդ իեն (7,27 միլիարդ դոլար)։ Արտահանման ծավալները նախորդ տարվա համեմատ կրճատվել են 5.8 տոկոսով և կազմել 5.3 միլիոն իեն (60.08 միլիարդ դոլար)։ Միաժամանակ ներմուծումը նշված ժամանակահատվածում, նախորդ տարվա ցուցանիշի համեմատ, ավելացել է 1.9 տոկոսով և կազմել 5.94 միլիոն իեն (67,33 միլիարդ դոլար)։-0-