Рейтинг@Mail.ru
USD
370.78
EUR
434.41
RUB
4.9378
GEL
137.88
2026 թ. մայիսի 4, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+26

TRIPP-ի իրականացումը կնպաստի խաղաղությանը՝ ապաարգելափակելով տարածաշրջանի երթուղիները․ Փաշինյան

Այսօր, 15:45
TRIPP-ի իրականացումը կնպաստի խաղաղությանը՝ ապաարգելափակելով տարածաշրջանի երթուղիները, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի բացման խոսքում
TRIPP-ի իրականացումը կնպաստի խաղաղությանը՝ ապաարգելափակելով տարածաշրջանի երթուղիները․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /ԱՌԿԱ/. TRIPP-ի իրականացումը կնպաստի խաղաղությանը՝ ապաարգելափակելով տարածաշրջանի երթուղիները, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Երեք առաջնորդների ներկայությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները նախաստորագրեցին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը», - ասաց Փաշինյանը Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի բացման խոսքում։

Նրա խոսքով՝ այժմ կողմերն ընթանում են շատ կարևոր նախագծի իրականացման ճանապարհով։

«Դա «Թրամփի ուղին է՝ հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության», որը կնպաստի խաղաղությանը՝ ապաարգելափակելով տարածաշրջանի երթուղիները և ստեղծելով նոր միջազգային երթուղիներ՝ արևելքից դեպի արևմուտք, հարավից դեպի հյուսիս, որն էապես կնպաստի մատակարարման միջազգային շղթաների կայունությանը», - նշեց վարչապետը։

TRIPP նախագծի մասին

«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության» (TRIPP) նախագծի շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի, Դոնալդ Թրամփի և Իլհամ Ալիևի միջև և ամրագրվել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հռչակագրով։

Դեկտեմբերի 10-ին Փաշինյանը հայտարարել է, որ անհրաժեշտ ենթակառուցվածքների՝ երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհների, նավթամուղների ու գազամուղների, ինչպես նաև օպտիկամանրաթելային մալուխների զարգացման իրավունքը կստանա հայ-ամերիկյան «TRIPP Company» համատեղ ձեռնարկությունը, որը կգրանցվի Հայաստանում։ Իրականացման և շինարարության փուլը նախատեսվում է սկսել 2026 թվականին։