Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-6

TRIPP նախագիծը կարևոր է ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի երկրների, ԱՄՆ–ի, ՌԴ–ի, Չինաստանի համար․ Փաշինյան

05.11.2025, 12:15
Հայաստանն ակտիվորեն համագործակցում է իր ամերիկացի գործընկերների հետ՝ TRIPP (Trump Route) նախագիծը հնարավորինս արագ իրականացնելու համար, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
TRIPP նախագիծը կարևոր է ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի երկրների, ԱՄՆ–ի, ՌԴ–ի, Չինաստանի համար․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանն ակտիվորեն համագործակցում է իր ամերիկացի գործընկերների հետ՝ TRIPP (Trump Route) նախագիծը հնարավորինս արագ իրականացնելու համար, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս նախագիծը կարևոր նշանակություն ունի Հայաստանի, ինչպես նաև Ադրբեջանի, Իրանի, Կենտրոնական Ասիայի երկրների, Ռուսաստանի, Վրաստանի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Չինաստանի և Թուրքիայի համար։ Այս թվարկումն ինքնին այն բանի երաշխիքն է, որ այս նախագիծը ոչ միայն կիրականացվի, այլև կդառնա մեր ժամանակակից պատմության ամենահաջողակ նախագիծը՝ բերելով երկրներին եկամուտներ, տնտեսական զարգացում, անվտանգություն և կայունություն», - ասել է Փաշինյանը նախօրեին «Օրբելի ֆորում. կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» խորագրով համաժողովի շրջանակում։

Նրա խոսքով, անվտանգության և կայունության տեսանկյունից կարևոր է փոխկապակցվածության և խաղաղության երաշխիքի գործոնը։

«Տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը, 2025թ․–ի օգոստոսի 8–ի Հռչակագրի համաձայն, այլ կարևորագույն գործոններից է, որը խաղաղությանը կհաղորդի գործնական կերպար», – ընդգծել է Փաշինյանը։