Հայաստանում տուրիզմի ոլորտի զարգացման հիմնական խնդիրը կադրերի պակասն է. փորձագետ
11.09.2014,
14:55
Հայաստանում տուրիզմի լայնամասշտաբ զարգացմանը խոչընդոտող հիմնական խնդիրն այդ ոլորտի պրոֆեսիոնալների պակասն է, կարծում է Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր, VATEL ռեստորանային և հյուրանոցային բիզնեսի միջազգային դպրոցի տնօրեն Ռոբերտ Մինասյանը:
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում տուրիզմի լայնամասշտաբ զարգացմանը խոչընդոտող հիմնական խնդիրն այդ ոլորտի պրոֆեսիոնալների պակասն է, կարծում է Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր, VATEL ռեստորանային և հյուրանոցային բիզնեսի միջազգային դպրոցի տնօրեն Ռոբերտ Մինասյանը:
«Մեր երկիրը ստեղծված է տուրիզմի համար, և մենք ունենք գրեթե բոլոր պայմանները նրա ակտիվ զարգացման համար: Այսօր մեզ համար հիմնական խնդիրը տուրիզմի ոլորտում անհրաժեշտ կադրերի բացակայությունն է», - հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մինասյանը:
Նրա խոսքերով՝ այսօր տուրիստական ոլորտում հաճախ աշխատում են մարդիկ, ովքեր կապ չունեն այդ ոլորտի հետ, ինչը բացասաբար է ազդում ոլորտի զարգացման վրա:
«Վերջին 5-7 տարում հայկական տուրիզմի ոլորտում որոշակի գործընթացներ են սկսվել, տարբեր աշխատանքներ են իրականացվել ոլորտի զարգացման ուղղությամբ, սակայն մենք չենք լուծում հիմնական խնդիրը՝ կադրային գործոնը: Հարկավոր է հասկանալ, որ յուրաքանչյուր զբոսաշրջիկի այց կարող է նպաստել 3-4 աշխատատեղի ստեղծման», - ասաց փորձագետը:
Մինասյանն ավելացրեց, որ հարկավոր է ակտիվորեն աշխատել Հայաստան ռուս զբոսաշրջիկների ներգրավման ուղղությամբ, քանի որ հենց Ռուսաստանի զբոսաշրջիկներն են առավել գրավիչ ֆինանսական տեսակետից:
Նա տեղեկացրեց, որ Հայաստանն առավել հանրաճանաչ է ռուսների, գերմանացիների, չինացիների և ճապոնացիների շրջանում, սակայն նա որևէ վիճակագրական տվյալ չներկայացրեց:
ԱՎԾ-ի տվյալների համաձայն՝ 2014 թ.-ի առաջին կիսամյակում Հայաստան է այցելել 495 967 զբոսաշրջիկ, ինչը 17,3 տոկոսով ավել է 2013 թ-ի նմանատիպ ցուցանիշից:-0-