Рейтинг@Mail.ru
USD
381.7
EUR
448.19
RUB
4.8049
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Յունիբանկի գործառնական շահույթն աճել է 1,5 անգամ` հասնելով 3.4 մլն դրամի

15.09.2017, 14:51
2017թ.-ի առաջին յոթ ամիսների արդյունքներով Յունիբանկի գործառնական շահույթը մինչև պահուստներին մասհանումներ կատարելն արձանագրել է աննախադեպ աճ և կազմել 3.4 մլրդ ՀՀ դրամ` գերազանցելով նախորդ տարվա նույն ցուցանիշը ավելի քան 1,5 անգամ, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։
Յունիբանկի գործառնական շահույթն աճել է 1,5 անգամ` հասնելով 3.4 մլն դրամի

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. 2017թ.-ի առաջին յոթ ամիսների արդյունքներով Յունիբանկի գործառնական շահույթը մինչև պահուստներին մասհանումներ կատարելն արձանագրել է աննախադեպ աճ և կազմել 3.4 մլրդ ՀՀ դրամ` գերազանցելով նախորդ տարվա նույն ցուցանիշը ավելի քան 1,5 անգամ, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդման, աճը հիմնականում պայմանավորված է բանկի գործունեության արդյունավետության բարձրացմամբ և բոլոր բիզնես ուղղությունների գծով ֆինանսական ցուցանիշների բարելավմամբ: 

ՖՀՄՍ-ի համաձայն, Յունիբանկի զուտ տոկոսային եկամուտը, մանրածախ և բիզնես վարկավորման ոլորտում դիրքերի ամրապնդման արդյունքում աճել է գրեթե 10%-ով: Զգալի աճել են բանկի զուտ ոչ տոկոսային եկամուտները` ավելի քան 110%-ով: 

«Բանկի տոկոսային և ոչ տոկոսային եկամուտների աճը մեծամասամ պայմանավորված է վարկավորման ծավալների աճով, պորտֆելի ճիշտ դիվերսիֆիկացմամբ, ինչպես նաև` շահութաբերության ցուցանիշների բարելավմամբ: Մենք կշարունակենք բանկի ակտիվների որակի բարելավումը, հաճախորդների վարկունակության գնահատման և ռիսկերի կառավարման համակարգի կատարելագործումը, - նշեց Յունիբանկի Վարչության անդամ, ֆինանսական տնօրեն Գոհար Գրիգորյանը:

Գրիգորյանի խոսքով, շահույթի աճը բանկի ռազմավարական ծրագրի իրականացման արդյունքն է, որի շրջանակներում մինչև 2020թ.-ը նախատեսում ենք ապահովել մանրածախ վարկավորման 44% և կորպորատիվ վարկավորման մինչև 37% աճ: 


Բանկից հիշեցնում են, որ Moody's Investors Service միջազգային գործակալությունը հաստատել է Յունիբանկի վարկանիշը` սահմանելով B2, կանխատեսումը` կայուն:

«Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի հիմնական բաժնետերը «UNIHOLDING GG LIMITED» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության:–0–