UNIDO ծրագրի շնորհիվ 1-3 տարվա ընթացքում հայկական տեքստիլի արտահանման ծավալը կաճի շուրջ 3 մլն դոլարով
26.03.2015,
17:45
UNIDO–ի հետ համատեղ հայկական ընկերությունների կողմից մշակվող տեքստիլ արդյունաբերության և նորաձևության բնագավառում ծրագրի շնորհիվ, ակնկալվում է, որ Հայաստանից տեքստիլ արտադրանքի արտահանման ծավալը 1-3 տարիների ընթացքում կավելանա շուրջ 3 մլն դոլարովմ հայտարարեց Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Խաչատուրյանը։
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /ԱՌԿԱ/. UNIDO–ի հետ համատեղ հայկական ընկերությունների կողմից մշակվող տեքստիլ արդյունաբերության և նորաձևության բնագավառում ծրագրի շնորհիվ, ակնկալվում է, որ Հայաստանից տեքստիլ արտադրանքի արտահանման ծավալը 1-3 տարիների ընթացքում կավելանա շուրջ 3 մլն դոլարովմ հայտարարեց Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Խաչատուրյանը։
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, Հայաստանում հագուստի արտադրության ծավալը 2014 թվականին կազմել է 7334,8 մլն դրամ` տարվա ընթացքում ավելանալով 16.1 տոկոսով։
«Ծրագրի առաջին փուլն իրականացվում է։ Հայկական ինն ընկերություններ միավորվել են ընդհանուր ապրանքանիշի ներքո իրենց նորաձևության շարքի ստեղծման և իրացման նպատակային շուկաներում վաճառքների և արտահանման խթանման համար»,– հինգշաբթի լրագրողներին ասաց Խաչատուրյանը։
Նա նշեց, որ Հայաստանի զարգացման հիմնադրամի գործունեությունը, ընդհանուր առմամբ ուղղված է ներդրումների, արտահանման խթանմանը և զբոսաշրջության զարգացմանը։ Կազմակերպությունն արդեն շուրջ 20 միջոցառում է անցկացրել։
«Հիմնադրամն ապահովել է փետրվարի 4-7–ը Սան Ֆրանցիսկոյում անցկացված Photonics West 2014 լազերային և օպտիկական տեխնոլոգիաների մասնագիտացված ցուցահանդեսին հայկական ընկերությունների մասնակցությունը, ինչի շնորհիվ 2015 թվականին ակնկալվում է 5-6 նոր պայմանագրերի ստորագրում և այդ ոլորտում արտահանման աճ 25 տոկոսով»,– ասաց Խաչատրյանը։
Ըստ նրա, Ռուսաստանում «Պրոդէքսպո» խոշորագույն պարենային ցուցահանդեսին 22 հայկական ընկերությունների մասնակցության արդյունքում ակնկալվում է խոշոր արտադրողների արտահանման աճ շուրջ 10 տոկոսով, փոքրերինը` շուրջ 35 տոկոսով։
«Հայկական արտադրանքն արժանացել է 8 պարգևի` 6 ոսկե և 2 արծաթե մեդալների»,– ասաց Խաչատուրյանը։
«Պրոդէքսպո-2015»–ը սննդամթերքի, խմիչքների և դրանց արտադրության համար անհրաժեշտ հումքի միջազգային ցուցահանդես է, որն անցկացվել է փետրվարի 9-13–ը Մոսկվայում։ Ցուցահանդեսին մասնակցել է ավելի քան 60 երկիր, ներկայացվել է 31 ազգային ցուցադրություն։
«Գերմանիայում գինիների խոշորագույն ցուցահանդեսին մասնակցել են հայկական հինգ խոշոր ընկերություններ։ Տասը պայմանագրեր ստորագրման փուլում են, ինչի արդյունքում ակնկալվում է Հայաստանից գինիների արտահանման աճ 5-7 տոկոսով»,– ասաց Խաչատուրյանը։
«ProWein» գինիների և ոգելից խմիչքի միջազգային մասնագիտացված ամենամյա ցուցահանդեսն անցկացվել է մարտի 23-25–ը գերմանական Դյուսելդորֆում։
Խաչատուրյանի խոսքով, կազմակերպվել են երկու առևտրաարդյունաբերական առաքելությունների այցեր Հայաստան` Կանադայից և Լիտվայից։ Աշխատանք է տարվում Հայաստան–Մարոկկո բիզնես համաժողովի կազմակերպման ուղղությամբ։
Հայստանի զարգացման հիմնադրամը ստեղծվել է կառավարության որոշմամբ դեկտեմբերի 17–ին։ Հիմնադրամը ստեղծվել է Արդյունաբերության զարգացման հիմնադրամի, Մրցունակության ազգային հիմնադրամի և Զբոսաշրձության ազգային գործակալության միավորման միջոցով։ Նոր կազմակերպության ստեղծմանը զուգահեռ լուծարվել է Զարգացման հայկական գործակալությունը։ Հիմնադրամների և գործակալությունների միավորումն ուղղված է դրանց արդյունավետությանն ու գործունեությանն ընդհանուր կառույցի շրջանակում, մրցունակության բարձրացման ավելի նպատակաուղղված ծրագրերի իրականացմանը և ֆինանսական միջոցների ծախսմանը։ -0-