Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 23, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-6

Ուրուգվայը կարող է Հայաստանի համար դարպաս դառնալ Հարավային Ամերիկայի տարածաշրջանի այլ երկրների հետ առևտրատնտեսական կապեր զարգացնելու համար

10.07.2014, 14:34
Պետական այցով Ուրուգվայում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին հանդիպել է նաև Ուրուգվայի փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորիի հետ, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:
Ուրուգվայը կարող է Հայաստանի համար դարպաս դառնալ Հարավային Ամերիկայի տարածաշրջանի այլ երկրների հետ առևտրատնտեսական կապեր զարգացնելու համար
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի. /ԱՌԿԱ/. Պետական այցով Ուրուգվայում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին հանդիպել է նաև Ուրուգվայի փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորիի հետ, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Դանիլո Աստորին ընդունել է նախագահ Սերժ Սարգսյանի` Հայաստան այցելելու հրավերը՝ նշելով, որ մեծ է ցանկությունը լինել իր բազմաթիվ ընկերների և բարեկամների հայրենիքում, որոնց հետ ջերմ կապեր ունի:

Դանիլո Աստորին իր երկրի անունից առաջարկել է Հայաստանին Ուրուգվայը որպես դարպաս օգտագործել Հարավային Ամերիկայի տարածաշրջանի այլ երկրների հետ առևտրատնտեսական կապեր զարգացնելու համար:

Պետական այցի շրջանակում Հանրապետության նախագահն այցելել է Մոնտեվիդեոյում գտնվող «Հայաստան» հրապարակ: Նախագահը հարգանքի տուրք է մատուցել հրապարակի հարևանությամբ տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ:

ՀՀ նախագահը Ուրուգվայում է գտնվում Հարավային Ամերիկայի երկրներում տարածարջանային շրջագայության շրջանակում, հուլիսի 6-8-ը տեղի է ունեցել Սարգսյանի պաշտոնական այցն Արգենտինա, իսկ հուլիսի 10-12-ը ՀՀ նախագահը պաշտոնական այցով կգտնվի Չիլիում:-0-