Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+7

Վարչապետն անդրադարձել է «թրիքոտ կաթի» երևույթին` հորդորելով կաթ մթերող ընկերություններին նշաձողը բարձրացնել

22.01.2020, 21:00
Վարչապետն անդրադարձել է «թրիքոտ կաթի» երևույթին` հորդորելով կաթ մթերող ընկերություններին նշաձողը բարձրացնել  
Վարչապետն անդրադարձել է «թրիքոտ կաթի» երևույթին` հորդորելով կաթ մթերող ընկերություններին նշաձողը բարձրացնել

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի./ԱՌԿԱ/. ԱԺ նիստի հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կաթնամթերքի արտադրության ոլորտի որոշ խնդիրների և խոսել «թրիքոտ կաթի» խնդրի մասին։

Նա նշել է, որ այսօր ՀՀ-ում կան ընկերություններ, որոնք հոլանդական ընկերությունների հետ համատեղ արտադրում են հոլանդական տեխնոլոգիայով պանիր և արտահանում են տարբեր երկրներ:

«Այդ պանիրն արտադրելու համար նրանք Հայաստան են ներկրում կաթի փոշի, որովհետև ՀՀ-ում արտադրվող կաթը չի համապատասխանում այն չափանիշներին, որն անհրաժեշտ է այդ բարձրորակ արտադրանքը ստանալու համար: Ընդ որում Հայաստանում կաթ մթերող ընկերությունները պատրաստ են ստանդարտներին համապատասխանող կաթը մթերել 190 և ավելի դրամով: Ինչու չի համապատասխանում, որովհետև մենք սովորել ենք, որ կաթը պետք է կթենք ձեռքով, ալյումինի դույլերով, ռեզինե սապոգներով, և այդ կաթի մեջ, պետք է անպայման գոմաղբի որոշակի ներկայություն լինի: Թրիքոտ կաթով հնարավոր չի բարեկեցություն ստանալ: Չի կարելի պահանջել, որ մթերողները թրիքոտ կաթը մթերեն»,- նշել է Փաշինյանը:

 Նա հավելեց, որ եթե ուզում են բարձրարժեք բարեկեցություն ստեղծել, պետք է նշաձողերը բարձրացվեն, այդ թվում հիշեցրել է խելացի գոմերի իր առաջարկած ծրագրի մասին։

 Հայտարարելով, որ այսօր խանութներում գտնվողն ոչ բոլոր թթվասերներն են կաթնամթերք` վարչապետը նշել է. «Մի մասը սոյայի յուղով է, մի մասը չգիտեմ ինչի յուղով է: Մենք չենք կարող այդպիսի տնտեսվարողներին արգելել այդպիսի թթվասեր ունենալ խանութներում, որովհետև դա մեր ստանդարտներին համապատասխանում է»։ –0–