ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ հանձնարարել է նախարարներին ամեն ամիս այցելել երկրի մարզեր:
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ հանձնարարել է նախարարներին ամեն ամիս այցելել երկրի մարզեր:
«Դիմում եմ գործընկերներիս և ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանին եմ հանձնարարում վերահսկման աշխատանքի համակարգումը, որպեսզի յուրաքանչյուր նախարար ժամանակացույց կազմի և ամեն ամիս մարզեր այցելի», - ասաց Աբրահամյանը:
Վարչապետը կարևորեց այն, որ նախարարները պարտադիր այցելեն մարզեր, տեղում ծանոթանան խնդիրներին, հանդիպումներ և քննարկումներ կազմակերպեն բնակչության հետ՝ նրանց խնդիրները բացահայտելու և հասկանալու համար:
«Շատ կարևոր է, որ կառավարությունը շփվի բնակչության հետ», - ասաց Աբրահամյանը:-0-