Рейтинг@Mail.ru
USD
398.84
EUR
412.8
RUB
3.9992
GEL
139.95
2025 թ. հունվարի 22, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Ղրղըզստանն ավարտել է ԵՏՄ–ի անդամակցությանը վերաբերող փաստաթղթերի վավերացման ընթացակարգը

21.05.2015, 13:14
Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը հինգշաբթի ստորագրել է նախօրեին խորհրդարանի երեք ընթերցումներում ընդունված օրինագիծը, որը վերաբերում է ԵՏՄ–ի անդամակցության միջազգային պայմանագրերի վավերացմանը։
Ղրղըզստանն ավարտել է ԵՏՄ–ի անդամակցությանը վերաբերող փաստաթղթերի վավերացման ընթացակարգը
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի. /ԱՌԿԱ/. Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը հինգշաբթի ստորագրել է նախօրեին խորհրդարանի երեք ընթերցումներում ընդունված օրինագիծը, որը վերաբերում է ԵՏՄ–ի անդամակցության միջազգային պայմանագրերի վավերացմանը։

Նախորդ տարվա դեկտեմբերին Մոսկվայում, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ Ղրղըզստանի` ԵՏՄ–ին անդամակցելու մասին պայմանագիր էր ստորագրվել։ Մայիսի 8–ին ԵՏՄ երկրների առաջնորդները ստորագրել էին պայմանագրի արձանագրությունները։ Հանրապետության փաստացի անդամակցությունը կմեկնարկի միավորման բոլոր մասնակից երկրներում վավերացման ներքին ընթացակարգերի ավարտից հետո։

«Մենք լավ առավելություններ ենք ստացել, և միայն դրանից հետո է անդամակցության պայմանագիրը ստորագրվել։ ԵՏՄ–ին անդամակցելու արդյունքում ղրղըզական ապրանքները հասանելի կլինեն եվրասիական ինտեգրացիոն միավորման գրեթե 200 միլիոնանոց շուկայում», –հայտարարել է Ղրղըզստանի նախագահը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։  

Նա ընդգծել է, որ անդամակցելով ԵՏՄ–ին` Ղրղըզստանը կդադարի լինել «սպեկուլյատիվ տնտեսություն ունեցող» երկիր և կսկսի դինամիկ կերպով զարգանալ։

Ղրղըզստանի անդամակցության պայմանագիրը բաղկացած է հիմնական մասից, որտեղ ամրագրված են անդամակցության պայմաններն ու սահմանված է պայմանագիրն ուժի մեջ մտնելու կարգը, պայմանագրերի և համաձայնագրերի ցանկից բաղկացած հավելվածները, ինչպես նաև երկու արձանագրությունները, որոնք պայմանագրի անբաժանելի մասն են։

Ղրղըզստանի կառավարության տվյալներով` հարցման ընթացքում քաղաքացիների մոտ 90 տոկոսն աջակցել է ԵՏՄ–ին անդամակցությանը։ –0– Ա.Թ.