Եվրագոտու սպառողական գները 2013թ.–ի սեպտեմբերին, ըստ նախնական տվյալների, տարեկան կտրվածքով աճել են 1,1%–ով
30.09.2013,
16:56
Միասնական եվրոպական արժույթի շրջանառության գոտու սպառողական գները 2013թ.–ի սեպտեմբերին, ըստ նախնական տվյալների, տարեկան կտրվածքով աճել են 1,1 տոկոսով, նշված է այսօր հրապարակված Eurostat եվրոպական վիճակագրական գործակալության զեկույցում։ Վերլուծաբանները ցուցանիշի 1,2 տոկոսանոց աճ էին կանխատեսում, հաղորդում է РБК–ն։
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Միասնական եվրոպական արժույթի շրջանառության գոտու սպառողական գները 2013թ.–ի սեպտեմբերին, ըստ նախնական տվյալների, տարեկան կտրվածքով աճել են 1,1 տոկոսով, նշված է այսօր հրապարակված Eurostat եվրոպական վիճակագրական գործակալության զեկույցում։ Վերլուծաբանները ցուցանիշի 1,2 տոկոսանոց աճ էին կանխատեսում, հաղորդում է РБК–ն։
Սպառողական գների աճի հիմնական խթան է հանդիսացել ալկոհոլի ու ծխախոտի (+2,6%) և ծառայությունների (+1,5%) թանկացումը։
2013թ.–ի օգոստոսին եվրագոտու գնաճը տարեկան կտրվածքով կազմել էր 1,3 տոկոս։ –0–
Սպառողական գների աճի հիմնական խթան է հանդիսացել ալկոհոլի ու ծխախոտի (+2,6%) և ծառայությունների (+1,5%) թանկացումը։
2013թ.–ի օգոստոսին եվրագոտու գնաճը տարեկան կտրվածքով կազմել էր 1,3 տոկոս։ –0–