ԶԵԱԲ-ը պատրաստ է ֆինանսավորել Հայաստանի բոլոր ներդրումային նախագծերը
23.12.2014,
14:33
Զարգացման եվրասիական բանկը հնարավորություն կգտնի ֆինանսավորելու Հայաստանի բոլոր ներդրումային նախագծերը` բանկի ռազմավարությանը և առաքելությանը դրանց համապատասխանության և դրանց տնտեսական կայունության պայմաններում, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում ասաց Հայաստանում Զարգացման եվրասիական բանկի ներկայացուցչության տնօրեն Սերգեյ Իգնատովը։
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Զարգացման եվրասիական բանկը հնարավորություն կգտնի ֆինանսավորելու Հայաստանի բոլոր ներդրումային նախագծերը` բանկի ռազմավարությանը և առաքելությանը դրանց համապատասխանության և դրանց տնտեսական կայունության պայմաններում, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում ասաց Հայաստանում Զարգացման եվրասիական բանկի ներկայացուցչության տնօրեն Սերգեյ Իգնատովը։
«ԶԵԱԲ–ն ուղղված է խոշոր, բարդ և ներդրումային նախագծերի ֆինանսավորմանը, այսինքն, մենք տիպային ֆինանսական պրոդուկտների տրամադրման «հոսքագիծ» չենք, մենք արտադրում ենք «հատով» ֆինանսավորում, մեր յուրաքանչյուր նախագիծ բացառիկ է, ունի անհատական, բարդ կառուցվածք և վարկավորման ձև, հաճախ լինում է, որ նախագծային փաստաթղթաբանության միայն մշակումը մի քանի տարի է պահանջում»,- ասաց նա։
Ըստ Իգնատովի` Հայաստանի տնտեսությունն այնքան էլ մեծ չէ, և ավելի քան 10-15 մլն դոլարի ներդրումային գործընթացներն ինքնին հետաքրքիր են, դրանց թիվը բավականին սահմանափակ է։
«Մենք այս կամ այն աստիճան ծանոթ ենք Հայաստանի բոլոր կամ գրեթե բոլոր խոշոր ներդրումային նախագծերին, այդ թվում նրանց, որոնք դեռ «թղթի» վրա են կամ միայն գաղափարի տեսքով են արտահայտվել, դրանցից մի քանիսի ուղղությամբ ակտիվ ներդրումային գործընթաց է գնում։ Մեր դիտարկած նախագծերից գոնե մեկի իրագործումը կարող է ավելացնել մեր վարկային պորտֆելը Հայաստանում և նույնիսկ կրկնապատկել այն»,- - ասաց ԶԵԱԲ ներկայացուցչության տնօրենը։
Նա նշեց, որ ներկայում ճյուղային հատվածում իրենք դիտարկում են լեռնահումքային, էներգետիկայի, լոգիստիկայի և գյուղատնտեսության ոլորտի նախագծերը։
Միաժամանակ Հայաստանում ԶԵԱԲ–ի գործունեությունը դրական գնահատելով` նա նշեց, որ 2014 թվականին բանկը Հայաստանի «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ–ին ՓՄՁ–ի զարգացման ևս մեկ վարկ է տրամադրել, այսպիսով ԶԵԱԲ–ն արդեն 89 մլն դոլար ընդհանուր գումարի 6 ֆինանսական ինստիտուտների ֆինանսավորում է իրականացրել։ Այս տարի նաև բանկը 11 մլն դոլարի ֆինանսավորում է հատկացրել «Սաղամար» ՓԲԸ լեռնահանքային ձեռնարկությանը։ Նա ընդգծեց նաև «Հյուսիս–Հարավ» տրանսպորտային միջանցքի կառուցման նախագիծը, որը Հայաստանի համար շատ մեծ նշանակություն ունի։ Տրանսպորտային ենթակառուցվածքի բարելավումը կնպաստի ներդրումների ներհոսքին, գործարար մթնոլորտի բարելավմանը, ինքնին շինարարությունը նպաստում է նաև զբաղվածության բարձրացմանը և գործարար ակտիվության ավելացմանը։ «Հյուսիս–Հարավ» տրանսպորտային միջանցքը միացնում է կենտրոնական Ասիան և Հնդկաստանն Իրանի, Վրաստանի, Ռուսաստանի Դաշնության և Եվրոպայի հետ։
«Կարծում եմ, որ դա մեր համագործակցության միայն սկիզբն է, բաժնետերերը Հայաստանում ներդրումային մեծ ծրագրեր ունեն, մենք դրանց կօժանդակենք»,- նշեց Իգնատովը։--0--