Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-7

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վերսկսվում են կանոնավոր բեռնային փոխադրումները (ՖՈՏՈ)

13.05.2020, 12:30
«Զվարթնոց»-ում կսկսեն իրականացվել կանոնավոր բեռնային փոխադրումներ. ՖՈՏՈ
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վերսկսվում են կանոնավոր բեռնային փոխադրումները (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի․ ԱՌԿԱ/․ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վերսկսվում են կանոնավոր բեռնային փոխադրումները։ Այս մասին հայտնում է օդանավակայանի մամուլի ծառայությունը։ 

«Ուրախ ենք տեղեկացնել, որ տևական դադարից հետո «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի Բեռնային համալիրում կսկսեն իրականացվել կանոնավոր բեռնային (cargo) փոխադրումներ»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Ըստ տեղեկության՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի և Coyne Airways ընկերության միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, սույն թվականի մայիսի 10-ին մեկնարկ տվեց Լյոժ (Բելգիա) և Երևան քաղաքների միջև կանոնավոր բեռնային փոխադրումներին:

Բեռնային փոխադրումները կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր կիրակի: Չվերթերը կիրականացվեն Boeing 737-400 օդանավերով՝ մինչև 20 տոննա բեռ փոխադրելու հնարավորությամբ:-0-