Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 5, շաբաթ
եղանակը
Երևանում
+19

Հայաստանում պետք է հասկանան. Պոդգուզովը՝ ԵԱԶԲ-ի՝ Ամուլսարի ոսկու հանքի նախագծի վերաբերյալ դիրքորոշման մասին

05.12.2024, 15:01
ԵԱԶԲ խորհրդի նախագահ Նիկոլայ Պոդգուզովը մեկնաբանել է բանկի դիրքորոշումը Հայաստանում Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի իրականացման վերաբերյալ
Հայաստանում պետք է հասկանան. Պոդգուզովը՝ ԵԱԶԲ-ի՝ Ամուլսարի ոսկու հանքի նախագծի վերաբերյալ դիրքորոշման մասին

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/. ԵԱԶԲ խորհրդի նախագահ Նիկոլայ Պոդգուզովը մեկնաբանել է բանկի դիրքորոշումը Հայաստանում Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի իրականացման վերաբերյալ։

«Մենք քննարկել ենք այս նախագիծը և պատրաստ էինք աշխատել դրա վրա, բայց այս պահին նախագծի ֆինանսավորման հայտը հետ է կանչվել։ Մենք դրա ուղղությամբ չենք աշխատում։ Եթե կարգավիճակը փոխվի, մենք նույնպես պատրաստ կլինենք միանալ դրան»,-ասել է Պոդգուզովը ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով՝ Հայաստանում պետք է կարգավորեն նախագծի հարցը, մասնավորապես, բնապահպանական գնահատումների միջոցով։

«Հենց հստակություն հայտնվի, բանկը նույնպես կորոշի»,- վստահեցրեց Պոդգուզովը:

Ավելի վաղ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր, որ Ամուլսարի ոսկու հանքավայրում արդյունահանումը կարող է սկսվել 2025 թվականի վերջին։