2022թ.–ին ԵԱՏՄ ընդհանուր մաքսային բյուջեից ՀՀ պետբյուջե է մուտք գործել 28մլրդ դրամով ավելի քիչ գումար, քան 2021թ.–ին. Ֆիննախ
06.06.2023,
12:46
2022թ.–ին ԵԱՏՄ–ի ընդհանուր մաքսային բյուջեից ՀՀ պետբյուջե է մուտք գործել 28մլրդ դրամով ավելի քիչ գումար, քան 2021թ.–ին, երկուշաբթի հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահո Հովհաննիսյանը
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի./ԱՌԿԱ/. 2022թ.–ին ԵԱՏՄ–ի ընդհանուր մաքսային բյուջեից ՀՀ պետբյուջե է մուտք գործել 28մլրդ դրամով ավելի քիչ գումար, քան 2021թ.–ին, երկուշաբթի հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահո Հովհաննիսյանը։
«Մաքսային տուրքերը կազմել են 56,6մլրդ դրամ», – հայտնեց նախարարը 2022թ.–ի պետբյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ։
Ինչպես նշեց Հովհաննիսյանը, 2021թ.–ին այդ գումարը կազմել է 84 մլրդ 839մլն դրամ։
«Դա կապված է 2022թ.–ին ԵԱՏՄ–ի ամբողջ շուկայում ընդհանուր ներկրման ծավալի նվազման հետ», – պարզաբանեց նախարարը (1 դոլարը` 387.28 դրամ)։–0–