Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 6, կիրակի
եղանակը
Երևանում
+20

2023թ․–ին Հայաստանը ԵԱՏՄ–ի մաքսային տուրքերի ընդհանուր բյուջե է փոխանցել շուրջ 140 մլրդ դրամ, իսկ ստացել է 73 մլրդ դրամ

04.01.2024, 15:37
ՊԵԿ նախագահի խոսքով, վերջին տարիներին Հայաստանը ստանում էր ավելի շատ, քան վճարում էր, սակայն 2022թ․–ին իրավիճակըը փոխվել է
2023թ․–ին Հայաստանը ԵԱՏՄ–ի մաքսային տուրքերի ընդհանուր բյուջե է փոխանցել շուրջ 140 մլրդ դրամ, իսկ ստացել է 73 մլրդ դրամ
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի․/ԱՌԿԱ/․ 2023թ․–ին Հայաստանը ԵԱՏՄ–ի մաքսային տուրքերի ընդհանուր բյուջե է փոխանցել շուրջ 140 մլրդ դրամ, իսկ ստացել է 73 մլրդ դրամ, հինգշաբթի հայտարարել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։

Նրա խոսքով, վերջին տարիներին Հայաստանը ստանում էր ավելի շատ, քան վճարում էր, սակայն 2022թ․–ին իրավիճակըը փոխվել է։

«Մինչև 2022թ․–ը Հայաստանը ստացել է ավելի շատ, քան ուղղել է ԵԱՏՄ–ի ընդհանուր մաքսային բյուջե», – պարզաբանել է Բադասյանը ճեպազրույցի ժամանակ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 2022թ․–ին Հայաստանը ԵԱՏՄ–ի մաքսային տուրքերի ընդհանուր բյուջե է փոխանցել 294 մլն դոլար, իսկ ստացել է 123 մլն դոլար։–0–